ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել Է իրանական «Safiran Airport Services» ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ամերիկյան իշխանությունների հավաստմամբ՝ այդ ընկերությունը «համակարգել է Ռուսաստանի և Իրանի միջև ռուսական ռազմական թռիչքները, այդ թվում՝ կապված իրանական աթս-երի, անձնակազմի և հարակից սարքավորումների՝ Իրանից Ռուսաստան տեղափոխման հետ»: Վաշինգտոնում կարծում են, որ ՌԴ-ն իրանական անօդաչու սարքերը պատրաստվում է օգտագործել Ուկրաինայի դեմ պատերազմում:
Բացի «Safiran»-ից՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների տակ են հայտնվել նաև անօդաչու սարքեր արտադրող իրանական երեք ընկերություն՝ «Paravar Pars Company», «Design and Manufacturing of Aircraft Engines» և «Baharestan Kish Company», ինչպես նաև վերջինիս տնօրենը: Բոլոր այդ ընկերությունները աթս-եր են արտադրում իրանական ԶՈՒ համար։