Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«10 տարի է՝ գոռում եմ այդ մասին»․ մասնագետները դրական են գնահատում ԵՄ-ի հետ «Ընդհանուր ավիացիոն գոտի» սահմանելը

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, համաձայնագրի նպատակը ավիափոխադրողների շուկայի աստիճանական ազատականացումն է՝ խտրականության բացառման և վարչական ընթացակարգերը նվազագույնի հասցնելու միջոցով: Բացի այդ, ավիափոխադրողների միջև ստեղծվելու են մրցակցային ազատ պայմաններ:

Փոխնախարարի խոսքով. «Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և ընդհանուր առմամբ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ»։

Բացի այդ, համաձայնագրի վավերացմամբ և ուժի մեջ մտնելով Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ, ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմամբ և ԵՄ ավիացիոն կանոնների կիրառմամբ կզարգացվի նաև հետագա համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտում:

Քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը դրական է գնահատում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն  գոտի սահմանելու վերաբերյալ։ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 5-6 տարի դա կար՝ բաց երկնքի միակողմանի քաղաքականության այլընտրանքն էր․ «Բաց երկնքի քաղաքականությունը չի կարող միակողմանի լինել, պետք է ընդհանուր լինի։ Քանի որ Հայաստանն այն ժամանակ փոխադրող չուներ, այդ բաց երկինքը օտարների համար էր, մեր շուկայից օգտվում էին։ Իսկ հիմա Հայաստանն ունի  երկու փոխադրող։ Թե ինչքանով դա կնպաստի մեր ավիացիոն զարգացմանը՝ ես մի քիչ կասկածում եմ, բայց ընդհանուր առմամբ դրական է։ Մեր փոխադրողները կարող են օգտվել նաև եվրոպական  երկրների տարածքից, ինչպես նաև ԵՄ անդամ երկրները Հայաստանի տարածքից, մեր շուկայից»։

Պետրոսյանը նաև  հիշեցրեց, որ այս  տարի աշնանը «սև ցուցակը» մեր ընկերությունների համար պետք է վերանայվի․ «Թե ինչքանով դա տեղի կունենա՝ չեմ կարող ասել, բայց հոկտեմբերին մեր ընկերությունների համար պետք է վերանայում տեղի ունենա։ Մեկը մյուսի հետ մեծ հաշվով կապ չունի, գերատեսչությունները տարբեր են։ Բայց եթե սև ցուցակից դուրս գանք, մեր փոխադրողների համար բարենպաստ կլինի՝ առանց բյուրոկրատական քաշքշուկի կարող են թռիչքներ իրականացնել Եվրոպայի ցանկացած երկիր»։

Մեր զրուցակիցն «Ընդհանուր ավիացիոն գոտու» գործընթացը բացատրեց հետևյալ կերպ․ «Երբ Եվրամիությունը ստեղծվեց, կամաց-կամաց իրենց երկինքը բացվեց։ Առաջացան նոր ընկերություններ՝ մանավանդ լոու-քոսթերները տաքսիի նման քշում էին մի քաղաքից մյուս քաղաք։ Բայց դրա դեմ ժամանակին  դուրս եկան մեծ, գիգանտ ընկերությունները՝ ասելով, որ լոու-քոսթերների պատճառով իրենց ֆինանսական վիճակը վատացել է։ Պետությունը մեծ ընկերություններին դոտացիա տվեց,ասաց միայն միևնույն է դուք հիմնականում տրանսատլանտիկ թռիչքներ եք իրականացնում, իսկ լոու-քոսթերները՝ տեղական։Շուկան այդպես բաժանվեց ու դա դրական եղավ ընդհանուր ավիացիայի զարգացման համար»։

Թե ինչքանով է  ձեռնտու Հայաստանին, ըստ Պետրոսյանի, թռիչքները դեպի Հայաստան․ «Լոու քոսթերները կշատանան կամ մեծ ընկերությունները լոու քոսթերներների սկզբունքով կսկսեն գործել։ Տեսեք՝ Ռուսաստանը կամ ԵԱՏՄ մյուս երկրները երբեք  իրենց տարածքը չեն բացի։ Հնարավոր է միայն Ղազախստանը աբցի։ Հայաստանին ձեռնտու չէր, որովհետև իրենք թռնում են Հայաստան՝ օգտվելով մեր բաց երկնքի քաղաքականությունից։ Բայց դա պետք է բազմակողմանի կամ գոնե երկկողմանի լինի։ Տաս տարի է գոռում եմ այդ մասին՝ վերջապես խելքի եկան։ Շուկան հենց այնպես չի կարելի տալ օտարներին»։

Շահեն Պետրոսյանը հետևյալ օրինակը բերեց․ «Փոստի օրինակը կա։ ԱՄՆ-ն կամ  Ռուսաստանը մեծ երկիր են, իսկ Հայսատանը փոքր։ Բայց երբ դրոշմանիշ են դնում՝ նույն գինն է։Այստեղ փոքր և մեծ երկրների միջև իրավահավասարություն կա։ Նույնը ընդհանուր տարածքի գաղափարն է։ Մեծ ու փոքր երկրները նույն հնարավորությունը պետք է ունենան, նույն գինը պետք է լինի։ Ենթադրենք Երևանից թռնում է  Վաշինգտոն թե  Լոս Անջելես, փոստի իմաստով՝ նույն գինն է, թռիչքի իմաստով էլ նույնը, ինչ իրենք թռում են Գյումրի թե Երևան։ Գյումրի-Երևան կարճ ճանապարհ է, չէ՞։ Դա կնպաստի նաև նրան, որ Թուրքիան  երբ արգելում է, հետո բացում՝ այդ  խաղերը կվերանան։ Երբ մենք Եվրոպայի հետ այդ համաձայնությունը կնքենք։ Թուքրիան Եվրամիության հետ այդ համաձայնությունն ունի։ Ես միշտ քննադատում եմ այս իշխանություններին, բայց եթե դրական բան են անում, իմ կարծիքն այդ երևույթի նկատմամբ պետք է դրական լինի»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում