Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ադրբեջանին պետք է ասել՝ ձեր առաջին հանրապետության սահմաններում Նախիջևանը չկար, ՀՀ-ում ոչ մի անկլավ գոյություն չուներ մինչև 1936-ը

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ԽՍՀՄ Երկրաբանության մինիստրության  գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչակազմի (Главное управление геодезии и картографии МГ СССР, Москва 1966) ԽՍՀՄ մայրուղիների ատլասը՝ գրելով՝ շուտով միանգամայն իրականություն կդառնա Բաքու-Ակնա-Շուշի-Բերձոր-Գորիս-Անգեղակոթ-Նախիջևան երթուղին։

Այս առնչությամբ, քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դա սովորական քարտեզ է, որում գծված է, որ Գորիսից Կապան գնացող ճանապարհն ամբողջությամբ Հայաստանի տարածքով է անցնում, ոչ թե մի քանի անգամ մտնում է Ադրբեջան ու դուրս է գալիս:

«Այդ քարտեզի վրա երկաթուղիները ներկայացված են այնպես, ինչպես խորհրդային տարիներին, և ինչ-որ հիմա խոսվում է, այդ բոլոր երկաթուղիները պետք է վերաբացվեն, որպեսզի Երևանից երկաթուղով հասնեն Նախիջևան, Ջուլֆա, Իրան, նաև Մեղիրով դեպի Հորադիզ և այլն: Այդտեղ ոչ մի նորություն չկա:

Այդ քարտեզը ցույց է տալիս խորհրդային սահմանները, բայց որոշ սխալներով, իբր Կապան-Գորիսն ամբողջովին Հայաստանի տարածքում է: Ըստ էության, այդ քարտեզներով հայությանը խաբել են, այն քարտեզները, որոնք Հայաստանի հանրության համար էին պատրաստվում, դրանք ճշգրիտ ճանապարհը ցույց չեն տվել, որպեսզի խնդիրներ չառաջացնեն ժողովրդի համար»,-ասաց Գալիչյանը:

Հարցին, թե ավելի հավանական է, ո՞ր թվականի քարտեզներով կիրականացվի սահմանազատումը, նա պատասխանեց. «Մենք պետք է սկսենք 1960-1970-ական, մինչև 1980-ական թվականներին գործածվող սովետական շտաբի քարտեզներից, որտեղ սահմանագծված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որտեղ Սև լիճը Հայաստանինն է: Մենք պետք է հիմնվենք այդ քարտեզի վրա և նախքան սահմանագծումը պետք է պահանջ դնենք, որ Ադրբեջանը իր ռազմական ուժերը հետ քաշի այն սահմաններից, որոնք խորհրդային սահմաններով Հայաստանինն են և որոնք իրենք ժամանակին վավերացրել են: Այսինքն պետք է Շորժայի շրջանից դուրս գան, Սյունիքում Դավիթ Բեկի մոտ, որ առաջ են եկել, մեր հողերը վերցրել են, հետ գնան, Սև լիճը պետք է հետ տան և այլն: Հետո արդեն մենք պետք է նպատակ ունենանք հասնել 1920-ական թվականների քարտեզներին, որտեղ  Հայաստանի տարածքը 1500 քառակուսի կմ ավելի մեծ էր, քան այսօր է: Մենք դա պետք է ունենաք որպես նպատակ»:

Գալիչյանը հավելեց, որ 1920-ականների քարտեզը մինչև հիմա Հայաստանը չունի. «Բայց դրա հիման վրա գծված ուրիշ քարտեզներ ենք տեսել, որոնք փաստում են, որ ՀՀ տարածքն իրականում շատ նպաստավոր էր մեզ համար: Բայց երևի Ադրբեջանը չի ընդունի այդ քարտեզները»:

Նա նկատեց, որ Ադրբեջանի Սահմանադրությամբ նշվում է, որ այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թթ. առաջին հանրապետության ժառանգորդն է և նրա սահմաններն է ճանաչում. «Ադրբեջանի առաջին հանրապետության սահմաններում Նախիջևանը չկար, Հայաստանում ոչ մի անկլավ գոյություն չուներ մինչև 1936 թվականը: Այնպես որ պետք է Ադրբեջանին այդ ձևով պատասխանները տրվեն: Համարձակություն ունենանք ասելու՝ դուք չեք կարող ձեր Սահմանադրությանը հակառակ անկլավ պահանջել: Այդ ժամանակ անկլավներ չեն եղել, Խորհրդային Միությունն է ձեզ տվել անկլավները, եթե Խորհրդային Միությունը չեք ընդունում, ուրեմն անկլավներն էլ չեք կարող վերցնել»,-ընդգծեց Գալիչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում