ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորեղբայրը երեկ Մասաչուսեթս նահանգում բերման է ենթարկվել ոստիկանության կողմից՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Նշվում է, որ նրան տեղափոխել են ԱՄՆ միգրացիոն ծառայություն, քանի որ Օնյանգոն Քենիայի քաղաքացի է և ԱՄՆ-ում է գտնվում անօրինական:
Գործակալությունը հաղորդում է, որ երբ ոստիկանները նրան հարցրել են՝ արդյոք չի՞ ցանկանում զագահարել փաստաբանին կամ ընտանիքին ձերբակալության մասին հաղորդելու համար, Օնյանգո Օբաման հայտարարել է, որ ինքը հավանաբար կզանգի Սպիտակ տուն: