Կանադայի Կենտրոնական Սասկաչևան նահանգում հարձակումների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ դանակահարվել: Հարձակվողները փախուստի են դիմել։ Հայտարարվել է հետախուզում։
Զոհերը հայտնաբերվել են 13 տարբեր վայրերում, այդ թվում՝ կանադայի հնդկացիների համայնքում՝ Ջեյմս Սմիթում և Ուելդոն գյուղում:
Ոստիկանությունը հայտնել է հարձակումների մեջ կասկածվողների անունները ՝ Դեմիեն Սանդերսոն՝ 31 տարեկան, և Մայլզ Անդերսոն՝ 30 տարեկան։ Հայտնի չէ, թե արդյոք նրանք ազգականներ են ։ Ոստիկանության հայտարարության համաձայն ՝ նրանք զինված են և վտանգավոր։
Վերջին անգամ նրանց տեսել են կիրակի ցերեկը՝ նահանգի մայրաքաղաք Ռեջայնում ՝ Ուելդոնից մոտ 280 կմ հարավ։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հարձակումները անվանել է «սարսափելի և սրտաճմլիկ»․«Ես մտածում եմ նրանց մասին, ովքեր կորցրել են սիրելիին, և նրանց մասին, ովքեր վնասվածքներ են ստացել»։