Լիբիայի արդեն նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին գտնվում է Բենի Վալիդ քաղաքում՝ մայրաքաղաք Տրիպոլիից 100 կմ հեռավորությամբ: Այս մասին հաղորդում է ANSA իտալական գործակալությունը՝ հղում կատարելով Լիբիայում իր դիվանագիտական աղբյուրներին: Նշվում է, որ Մուամար Քադաֆիի հետ է որդին՝ Սաադին: Երեկ ապստամբները հերթական անգամ տեղեկություն են տարածել, որ սպանվել է Քադաֆիի մյուս որդին Խամիսը, որը գտնվել է ՆԱՏՕ-ի ինքաթիռների ռմբակոծության գոտում և մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Երեկ տեղեկացրել էինք, որ Ալժիրի արտգործնախարարությունը հաստատել է Քադաֆիի ընտանիքի մի մասի, այդ թվում՝ կնոջ և դստեր՝ Աիշայի, Ալժիրում գտնվելու փաստը. տեղեկություն կա, որ այդտեղից վերջիններս պետք է տեղափոխվեն երրորդ երկիր:
Ապստամբները երեկ երեկոյան տեղեկացրել են նաև, որ իրենց հավաստի աղբյուրների համաձայն՝ սպանվել է Լիբիայի հետախուզության ղեկավար Աբդալլահ Ալ-Սինուսին, որը նույնպես գտնվել է Խամիս Քադաֆիի հետ: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը: