«Առաջին լրատվական»-ի տաղավարում քաղաքագետ Էդվարդ Անտինյանը իր 2004-ի հարցազրույցներից մեկը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանին` Ստրասբուրգի 2004-ի ելույթի մասին:
Անտինյանի խոսքով` Քոչարյանն ինքն է հայտարարել գենետիկ անհամատեղելիության մասին. նման հիմարություն միայն նա կարող էր ասել. «Քոչարյանը «գենետիկորեն անհամատեղելի» ԼՂ-ն պատրաստ էր ընդհանուր պետության կարգավիճակով հանձնել Ադրբեջանին»:
Անատինյանը նկատեց, որ ժամանակին իրենց ձայնը չէր լսվում, որովհետև լսվում էր ռաբիս երաժշտություն, սերիալներ ու Քոչարյանի ապուշությունները:
Անտինյանը նաև իր վրդովմունքն հայտնեց, հիշեցնելով, երբ ժամանակին Զորի Բալայանն ասում էր` Երևանը պետք է գրավենք, հետո Բաքուն, ինչու Արցախը ոտքի չկանգնեց: