Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ ձայների մեծամասնությամբ Եվրամիությունը որոշում է կայացրել խզել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը:
«Դրա համար բավական մեծ թվով անդամ երկրներ են հավաքվել. այսօրվա ելույթներից դա պարզ դարձավ։ Բայց էությունն այն է, որ ռուսաստանցիների համար վիզայի ընդհանուր արգելք չի լինի»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ Սիյարտոն հայտարարել էր, որ Եվրամիության երկրների ԱԳ նախարարների նիստում չի հաջողվել համաձայնեցնել շենգենյան վիզաների տրամադրման արգելքը Ռուսաստանի քաղաքացիներին, քանի որ շատ պետություններ, այդ թվում՝ Հունգարիան, դեմ են արտահայտվել արգելքին: