Այսօր Մոսկվայում բանակցություններ են վարելու Իրանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները։
«Մոսկվա այցի գլխավոր խնդիրը Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորման փորձն է՝ Իրանի կողմից ուղարկված հարցման հիման վրա»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլահյանը: «Որոշ արևմտյան երկրներ ցանկանում են, որ Թեհրանն ակտիվ դերակատարություն ունենա այդ հարցում»,- հավելել է նա:
Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում մտադիր է նաև քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը և Աֆղանստանի իրադրությունը: