Մեքսիկայում ձերբակալել են 5 անձանց, ովքեր կասկածվում են կազինո այրելու մեջ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Բոլոր ձերբակալվածները հավանաբար հանդիսանում են Zetas նարկոկարտելի անդամներ:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքի խաղատներից մեկում հրդեհը բռնկվել էր այն բանից հետո, երբ մոտ 2 տասնյակ զինված գրոհայիններ անցած հինգշաբթի մտել են խաղատան տարածք, վառելիք լցրել և այրել շենքը:
Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը հանցագործներին հաձնելու համար առաջարկել էր 2.4 միլիոն դոլար պարգևատրություն: