Sunday, 05 05 2024
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները

Ինչ կհասնի Հայաստան իրաքյան «պայթյունից»

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գործնականում քաղաքացիական, կամ քաղաքացիա-քաղաքական պատերազմ է: Շիա իմամ առաջնորդ Մուհթադի Աս-Սադրայի կողմնակիցները պահանջում են Իրաքի խորհրդարանի լուծարում և արտահերթ ընտրության անցկացում: Բաղդադում անկարգություններ են, ցուցարարները գրոհում են կառավարական հաստատությունները, որոնք գտնվում են Բաղդադի այսպես ասած «կանաչ գոտում»: ՄԱԿ-ը կոչ է արել նրանց լքել այդ գոտին և ազատել կառավարական շենքերը, Իրաքի կառավարությունը Բաղդադ է մտցրել բանակային զորամիավորումներ՝ իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար:

Իրադարձությունների այդ ընթացքի առնչությամբ մտահոգություն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության վարչապետ Բարզանին: Ինչպե՞ս կզարգանա իրադրությունն Իրաքում, պարզ կլինի թերևս ժամերի կամ օրերի ընթացքում, բայց կարծես թե կասկածից վեր է, որ Իրաքում ծավալման շատ մոտ է հերթական աշխարհաքաղաքական պարտիան, որն իհարկե ավելի մեծ խաղատախտակում տեղի ունեցողի մի մասն է: Ընդ որում, կա թերևս բավականին ուշագրավ մի զուգահեռ: Նախորդ տարի օգոստոսի վերջին Իրաքի նախաձեռնությամբ կազմակերպված ռեգիոնալ անվտանգության իրաքյան համաժողովը, որին մասնակցեցին ռեգիոնի մի շարք երկրների նախագահներ և արտգործնախարարներ՝ Իրան, Թուրքիա, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Հորդանան, և դրան մասնակցեց նաև ռեգիոնից «հեռու» գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ընդ որում, իրաքյան այդ համաժողովի մասին հայտարարվեց Իրաքի վարչապետի ԱՄՆ այցից հետո, ինչը թույլ էր տալիս փորձագետներին դա գնահատել իբրև ԱՄՆ հետ համաձայնեցված նախաձեռնություն, կամ պարզապես՝ ԱՄՆ հուշում: Գրեթե ուղիղ մեկ տարի անց Իրաքում անհանգիստ է և Իրաքի անվտանգությունն է սպառնալիքի տակ:

Բանն այն է, որ իրադարձությունների թեժ զարգացումը կարող է բերել Իրաքի մասնատման գործընթացի: Այդ ամենը թվում է Հայաստաննից հեռու, սակայն տեղի ունեցողը ունի մեզանում աչալուրջ ուշադրության անհրաժեշտություն: Եվ բանը լոկ այն չէ, որ Իրաքն ու Իրաքյան Քուրդիստանը Հայաստանի տնտեսության համար կարևոր ուղղություններից և շուկաներից մեկն են, կան տնտեսական կայուն կապեր, որոնք բնականաբար օգտակար են Հայաստանի տնտեսության համար: Այստեղ կա նաև ռեգիոնալ «դետոնացիայի» խնդիրը, թե ինչպես կարող է Իրաքում իրավիճակի հետագա լարումն ու դրա որևէ հանգուցալուծում արտացոլվել հարակից ռեգիոններում, որոնց թվում է Կովկասը և որտեղ դերակատար են երկրներ, որոնք էական դեր ունեն նաև Իրաքի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ռիսկի գործոններից զատ, այստեղ կարող են առաջանալ նաև հնարավորություններ, եթե Իրաքում զարգացումները ընթանան հանգուցալուծման «բազմասուբյեկտ» մոդելի որևէ ճանապարհով: Իհարկե որևէ հեռանկարի մասին խոսելն այսօր բավականին մշուշոտ է, սակայն գործնականում անկասկած է մի բան, որ Իրաքում տեղի ունեցողն իր ազդեցությամբ չի մնալու այդ երկրի տարածքում: Ինչ տեսքով է լինելու «արտահանումը» և ո՞ր ուղղությամբ, սա է այսօր դառնում մերձավորարևելյան մեծ ռեգիոնի առանցքային հարցերից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում