Նիգերիայում այսօր բախումներ են գրանցվել քրիստոնյաների և մուսուլմանների միջև: Ինչպես հաղորդում է BBC-ն, նախնական տեղեկություններով քրիստոնյա երիտասարդների մի խումբ հարձակվել են մուսուլմանների վրա, ովքեր տոնում էին Ռամադան ամսվա ավարտը:
Դեպքը տեղի է ունեցել Ջոս քաղաքում, իրավապահները և նույնիսկ զինվորականները ստիպված են եղել զենք կիրառել հակամարտող կողմերին ցրելու և հանդարտեցնելու համար:
Նիգերիայում քրիստոնյաների և մուսուլմանների միջև բախումներ հաճախակի են տեղի ունենում: Երկրում գործում են իսլամիստական ահաբեկչական խմբեր, որոնց նպատակը Նիգերիայում շարիաթի սկզբունքներ հաստատելն է: