Saturday, 04 05 2024
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում

Նոր կամուրջ և նոր դեսպան. Վրաստանի ուղղությամբ Երևանի ուշագրավ որոշումը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը վարրչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով հետ է կանչել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և նրա փոխարեն հարևան երկրում դեսպան նշանակել Աշոտ Սմբատյանը: Ի տարբերություն Ռուբեն Սադոյանի, Աշոտ Սմբատյանը կադրային դիվանագետ է, սկսել է աշխատանքը Հայաստանի արտգործնախարարությունում դեռևս 201-11 թվականներին: 2015 թվականին նա նշանակվել է Գերմանիայում Հայաստանի դեսպան, այդ պաշտոնում աշխատելով մինչև 2021 թվականը, երբ ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը այդ երկրում: Ռուբեն Սադոյանը Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվեց 2017 թվականի հոկտեմբերին:

Մինչ այդ Սադոյանը եղել է Հայաստանի երկու գումարման խորհրդարանների պատգամավոր՝ կառավարող ՀՀԿ ցուցակով: Ռուբեն Սադոյանը համարվում էր ՀՀԿ առանցքային դեմքերից մեկի՝ Երևանի նախկին քաղաքապետ, կապի նախկկին նախարար Գագիկ Բեգլարյանի մերձավորներից: Այդ համատեքստում ուշագրավ էր, որ թավշյա հեղափոխությունից հետո Ռուբեն Սադոյանը շարունակեց պաշտոնավարումը Վրաստանում ՀՀ դեսպանի կարգավիճակում: Ներկայումս այնքան էլ պարզ չէ, նրա հետկանչումը պայմանավորված է պարզապես աշխատանքի ավարտով, թե՞ Ռուբեն Սադոյանի աշխատանքի որևէ դրվագ արժանացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիստ դժգոհության: Այստեղ ուշադրության է արժանի հանգամանքը, որ Վրաստանում Հայաստանի դեսպանի փոփոխությունը փաստացի հաջորդում է հայ-վրացական սահմանին Բարեկամություն կամրջի հանդիսավոր բացմանը, որի շրջանակում եղավ նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետների կարճ առանձնազրույց:

Արդյո՞ք այդ հանդիպումը կամ միջոցառումն է «ճակատագրական» նշանակություն ունեցել Ռուբեն Սադոյանի պաշտոնավարման համար, թե՞ խնդիրը ոչ թե նրա աշխատանքից որևէ դժգոհությունն է, որքան հայ-վրացական հարաբերություններում նոր էջի, նոր որակի, բովանդակության և նոր իրողությունների հանգամանքը, որը պահանջում է արդեն աշխատանքային նոր որակներ և մոոտեցումներ, ինչն էլ փորձ է արվում լուծել փորձառու կադրային դիվանագետի նշանակումով: Եվ այդ առումով էլ կարող է որոշակի խորհրդանշականություն պարունակել այն, որ նոր կամրջի բացմանը հաջորդում է նոր դեսպանի նշանակումը: Թերևս առանձին դիտարկման արժանի ոչ երկրորդական հանգամանք է և այն, որ Վրաստանում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը կղեկավարի մարդ, որն ունի Եվրամիության առաջատար Գերմանիայում վեցամյա աշխատանքի փորձ: Այդ հանգամանքը հատկանշական է մի շարք առումներով, թե Գերմանիայի եվրոպական դերի, թե ներկայիս աշխարհաքաղաքական-աշխարհակարգային իրողությունների, թե վերջին շրջանում նաև Հայաստանի հանդեպ Գերմանիայի հետաքրքրության բավականին նշմարելի աճի, թե նաև վրաց-գերմանական պատմա-քաղաքական կապի համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում