Գերմանական Porsche ընկերությունը պլանավորում է թողարկել մեքենա, որը կդառնա մրցակից Ferrari ավտոմեքենային, հայտնում է Reuters գործակալությունը: «Ինձ միշտ գրգռել է, որ 911 մակնիշի ամենաթանկ մեքենան արժե 250 հազար եվրո, ապա գալիս է 918 մակնիշը, որի արժեքը 750 հազար եվրո է»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Մատիաս Մյուլերը:
«Կենտրոնում գտնվում է Ferrari-ին՝ առանց որևէ մրցակցի: Ահա թե որտեղ մենք պետք է լինենք: Այստեղ դեռ տեղ կա մեր այնպիսի ավտոմեքենաների համար, ինչպիսիք են 959-ը, որը թողարկվել է 80-ական թվականներին»,- ավելացրել է Մյուլերը: Այսպիսով, նոր սպորտային մեքենայի արժեքը կլինի 250-400 հազար եվրո, որպեսզի լրացնի այն բաց տեղը, որը գոյություն ունի, իսկ մեքենան կդառնա Ferrari-ի նմանատիպ մեքենաների մրցակիցը:








































