Օգոստոսի 29-ին, ժամը 11:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Աշտարակի խճուղում՝ «Մետեքսիմ» տերմինալի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:45-ին, մարվել՝ 11:48-ին: Այրվել է Մ.Մանուկյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 62 ԼՍ 813 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը:







































