Friday, 17 05 2024
12:10
Ռուսաստանը նոր ճակատ է բացել․ Ուկրաինային դժվար տարի է սպասվում
Վարդենիսի բնակարանային գողություններ են բացահայտվել
Ալիեւը հակադարձեց, բայց ու՞մ
11:50
Նավթի գներն աճել են. 16-05-24
Բագրատ արքեպսկ․ Գալստանյանը բաց դաս է վարում ԵՊՀ բակում
Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Մեքենան գլորվելով հայտնվել է քարերի վրա
11:20
ԱՄՆ-ն ժամանակավոր նավահանգիստ է կառուցել Գազայի ափին
Ավտոբուսն ու 4 մեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ․ ՆԳՆ
11:00
Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Մեքենան բախվել է էլեկտրասյանը․ ուղևորը հոսպիտալացվել է
10:40
Լեհաստանը հետաքրքրված է Ուկրաինայի արդյունաբերական ընկերությունների մասնավորեցմամբ
10:30
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը
Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մեծ հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
Լուկաշենկոն մերկացրեց Ալիեւին եւ ցույց տվեց նրա խոցելի կողմերը
Տեղումները կշարունակվեն
Սահմանազատման երաշխավորը Վաշինգտոնն ու Բրյուսելն են, բայց պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»
ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
Աներձագի «կրոնական» վոյաժները. «Հրապարակ»

Ինչու է կառավարությունը պոտենցիալ ներդրողին ԱԱԾ աշխատակից կցում

Հայաստանը որքան էլ գրավիչ երկիր է, սակայն ներդրողների համար նպաստավոր պայմաններ չի ստեղծում ներդրումային շուկայի զարգացման համար: Բազում ներդրողներ դժգոհում են, որ ցանկանալով գալ Հայաստան, ներդրումներ կատարելու՝ իրենց առջև ծառանաում են բազմաթիվ խնդիրներ: Ասում են՝ կարծես թե պետությունն այս կերպ իրենց ավելի շատ թշնամի լինի, քան բարեկամ: Նշենք, որ նրանցից շատերն անգամ չեն դժգոհում հարկերից ու տուրքերից, խնդիրը դրանում չէ, այլ մնացած գործերում, որտեղ պետությունը բացարձակապես չի աջակցում՝ թե՛ օտարերկրյա, թե՛ հայ ներդրողին:

Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ, որի խոսքով՝ դժվար է ասել, թե ինչու ներդրումային ոլորտի զարգացման համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվում, որի հասցեատերը պատկան մարմիններն են, Էկոնոմիկայի նախարարությունն ու Կառավարությունը: Բազմիցս մատնանշվել են բիզնես ոլորտում առկա խնդիրները, որոնք ուղղակիորեն ազդում են ամեն տեսակ ներդրումների վրա: Խնդիրը կայանում է նրան, որ ոչ միայն օտարերկրա ներդրողներն են խուսափում ՀՀ-ում ներդրումներ կատարելուց, այլև հայ գործարարները ևս՝ տեսնելով իրենց բիզնեսի ընդլայնումը այլ երկրներում, ոչ թե հայրենիքում: Պատճառն ակնհայտ է՝ Կառավարության տարբեր նիստերում հաճախ ենք լսել, թե ինչպես է Կառավարությունը մտադիր պոտենցիալ ներդրողին ԱԱԾ աշխատակից կցել:

Նշենք, որ վերջերս էլ շրջանառության դրվեց Պետական եկամուտների կոմիտեի քաղաքացիների և իրավաբանական անձանց բանկային հաշիվներին լիարժեք հասանելիություն ունենալն ու առանց դատարին վճռի տիրապետել այդ ինֆորմացիային: Ճիշտ է, օրենքի այս նախագիծը մեծ աղմուկից հետո հետ քաշվեց, սակայն այս և մնացյալ քայերը ակնհայտորեն ցույց են տալիս Կառավարության վերաբերմունքը ներդրողների հանդեպ: Առաջին անգամը չէ, որ տարբեր առիթներով պետական ամենաբարձր մակարդակի պաշտոնյանները իրենց խոսքում՝ հաջողակ բիզնեսմեններին ներկայացնում են՝ որպես պոտենցիալ հանցագործի: Կարմիր թելի նման գնում է այն թեզը, որ օրինական ճանապարհով Հայաստանում հարստանալն անհնար է: Բնականաբար, այս մոտեցումը բիզնեսմենների մոտ մտածելու տեղիք է տալիս, ինչն էլ հետ է պահում թե՛ նրանց, թե՛ մեր երկրին հնարավոր  ներդրումներից:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ ՀՀ-ն ներդրումային շուկայի զարգացման համար ունի նպաստավոր պայմաններ, եթե Կառավարությունը մտածված՝ աջակցող քաղաքականություն իրականացնի: Առանց այդ էլ մենք ունենք որոշակի խնդիր այս ոլորտում՝ սկսած անվտանգային խնդիրներից ու հարևանների հետ ունեցած բարդ հաւրաբերություններից, շուկայի փոքրությունից, դեպի ծով ելքի բացակայությունից: Այս խոչընդոտող պայմանների զուգահեռ պետք է ստեղծվեն գրավիչ հարկային պայմաններ, լինի պետական աջակցություն, որոշակի հստակ մշակված քաղաքականություն, որոնք կօգնեն ներդումային շուկայի զարգացմանը: Ինչպես տեսնում եք, դրա համար ընդամենն անհրաժեշտ է՝ մտածված և կշռադատված տնտեսական քաղաքականություն վարել:

Խաչատրյանի նշմամբ՝ եթե համեմատենք ՀՀ հարկային բեռը եվրոպական կամ այլ զարգացած երկրների հետ՝ կտեսնենք, որ մեզ դա այդքան էլ բարձր չէ, սակայն ընդհանուր առմամբ, հարկային համակարգում ևս ունենք բազմաթիվ խնդիրներ: Խնդիրներից է՝ հարկային վարչարարություն այն կոշտ գործիքակազմը, որը տարիներ ի վեր կենտրոնացել է Պետական եկամուտների կոմիտեի ձեռքում, որի պատճառով առաջացել և առաջանում են անհարկի բազում խնդիրներ: Եթե համապատասխան նախագծերը կյանքի կոչվեն, որի մասին  արդեն նշեցինք, ապա ամեն բան կկարգավորվի, հակառակ դեպքում՝ Պետական եկամուտների կոմիտեին առանց դատարանի որոշման քաղաքացիների և իրավաբանական անձանց բանկային հաշիվներին հասանելիություն տրվի, ապա ներդրումային միջավայրը էապես կտուժի և անկում կապրի:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում