Ռուսաստանի կողմից ՀՀ ներքաղաքական գործընթացներին միջամտելու անմիջական փորձ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի բնորոշմամբ՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկիրթ արտահայտություն էր․ «ՌԴ-ի կողմից անթույլատրելի միջամտություն էր․ հոգեբանական ճնշում հայ հասարակության նկատմամբ: Հայաստանի հասարակությունը ռազմավարական դաշնակցի նկատմամբ դժգոհություն ձևավորելու բազմաթիվ պատճառներ ունի: ՌԴ-ն այդ հայտարարությամբ փորձում է հայ հանրության շրջանում մեղքի զգացում առաջացնել»: