Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

«Նեմո» դելֆինարիումի հարցով Բնապահպանության նախարարության դեմ դատավարությունը սկսվելու է սեպտեմբերի 15-ին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա երկու հասարակական կազմակերպությունների՝ «Թռչնասերների կենտրոն»-ի և «Էկոդար»-ի հայցով «Նեմո» դելֆինարիումի վերաբերյալ գործի քննությունը: Գործի առնչությամբ որպես պատասխանող կողմ ներգրավվել է Բնապահպանության նախարարությունը, որին մեղադրում են անգործության մեջ:

Էկոլոգները նշում են, որ նախարարությունը խախտել է հետևյալ օրենքները՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը և Օրհուսի կոնվենցիան՝ ՄԱԿ-Ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին»։

Հայցում ներկայացված է, որ «Նեմո» դելֆինարիումը կառուցվել է հանրային նշանակության գոտում՝ առանց բնապահպանական փորձաքննություն անցկացնելու, որով էլ խախտվել է համապատասխան օրենքը:

Իր հերթին Բնապահպանության նախարարությունը, որը պատասխանատու է բնապահպանական օրենսդրության կատարման համար, անտեսել է հասարակայնության բազմաթիվ դիմումները տվյալ օբյեկտի անօրինականության վերաբերյալ և ոչ մի միջոցառում չի ձեռնարկել օրենքի վերականգնման համար՝ ասում են էկոլոգները:

«Առաջին լրատվական»-ին «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը հիշեցրեց, որ դատարանը փետրվարին մերժել էր իրենց հայցը՝ պատճառաբանելով, որ նախարարությանը պետք է հատուկ դիմեին՝ շրջակա միջավայրի գնահատում իրականացնելու համար, ինչը մտնում է գերատեսչության ֆունկցիաների մեջ, և դա կատարելու համար անհրաժեշտ չէ առանձին խնդրանք ստանալ էկոլոգներից:

«Մենք, ինչևէ, դիմեցինք նախարարությանը, սակայն նրանք պատասխանեցին, որ տեղանքը ենթակա չէ փոձաքննություն անցկացնելու»,- ասաց Սիլվա Ադամյանը: Ունենալով նախարարության մերժումը, ՀԿ-ները կրկին դիմեցին դատարան, գործը լսվելու է սեպտեմբերի 15-ից:

Ի դեպ, Բնապահպանության նախարարությունից մեզ հրաժարվեցին մանրամասներ ու մեկնաբանություններ տալ այս հարցի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում