Friday, 07 06 2024
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը

Գործարքը չի՞ կայացել․ Սելեզնյովի ուշագրավ հայտարարությունը

«Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել»,-հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

Բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան և կողմերն ուղիղ կապի մեջ են՝ առանց մանրամասնելու թե խոսքն ինչ պայմանավորվածությունների մասին է և կոնկրետ ում միջև․ «Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի։ [2020թ. նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարությունում նշված են այն քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, և մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ», – նշել է Սելեզնյովը:

Որքան էլ մամուլում կան քննարկումներ, թե այս հայտարարությունն ընդդեմ Ադրբեջանի ու Իլհամ Ալիևի գործողությունների է, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ այն որևէ արտառոց բան իր մեջ չի պարունակում․ «Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը այդ հարցի շուրջ ունեն պայմանավորվածություններ, որը գրավոր տեսքով արտահայտված է համապատասխան հայտարարությնա մեջ։Իրենք այդ ընթացակարգով շարժվում են։ Ակնհայտ է, որ մինչև նոր ճանապարհը կառուցված չլինի, երթուղու փոփոխություն տեղի չի ունենա։ Ես այստեղ որևէ առանձնակի բան չեմ տեսնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է մինչև 3 տարվա ժամկետ․ «Ադրբեջանն ունի պատճառներ, թե ինչու է փորձում արագացնել այդ ժամկետը։ Պատճառներից մեկն այն տեղեկությունն է, որ Լեմկինի ինստիտուտը կոչ է արել եվրոպական պետություններին հետևել Թուրքիային ու Ադրբեջանին, որոնք միտում ունեն իրենց քաղաքականության մեջ ցեղասպանական գործողություններ իրականացնել։ Ակնհայտ է, որ խոսքը գնում է Լաչինի միջանցքի մասին, որովհետև հայաթափվում են բնակավայրեր մի գոտում, որը համարվում է միջազգային խաղաղարար ուժերի հսկողության տակ գտնվող գոտի։ Այս ամենը խնդիր է Ադրբեջանի համար։ Ադրբեջանը սպասում է, որ մոտակա ժամանակում ԵԽԽՎ-ում կարող է ընդունվել իր գործողությունները դատապարտող բանաձև և փորձում է մինչ այդ հասցնել իրականացնել այդ երթուղու փոփոխության հարցը որպես ինչ-որ մի պաշտպանողական գործողություն։ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պնդում են, որ ադրբեջանական զորքերն առհասարակ պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքից, իսկ շուրջը անվտանգության գոտում տեղակայվեն բազմազգ միջազգային խաղաղարար ուժեր»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ադրբեջանը փորձում է հասցնել մինչ այդ իրավիճակը իր ուզածը ձեռք բերել․ «Որովհետև այդ հայտարարություններից հետո առհասարակ նման բան հնարավոր չէ»,-եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Սելեզնյովի հայտարարությունները մեկնաբանում է այլ տեսանկյունից։ Ըստ նրա՝ Հայաստանի հաշվին ռուս-թուրքական հերթական գործարքը չի ստացվել․ «Չեմ բացառում, որ հայտարարությունը հարղորդում է թուրքական կողմին, որ եթե Ռուսաստանի շահերը ոտնահարեք՝ ձեր ուզածը չի լինի։Հայաստանի շահերը փաստորեն «չեն խաղարկում»։ Երբ եղավ Լաչինի միջանցքի սրացումը, երբ Սոչիում հանդիպում եղավ և որոշ միջազգային իրազեկված վերլուծաբաններ ասում էին, որ Պուտինն իր սովորության համաձայն բարեկամներին աճուրդի է հանել՝ մեկը Հայաստանն է,մյուսը գուցե Սիրիան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի խոսքերով՝ Էրդողանը Պուտինից «շատ ավելի խելացի է» և հիմա, ըստ նրա, «ավտոկրատների» կռիվ է ընթանում․ «Էդողանը հերթական անգամ Ռուսաստանին քցեց՝ գնալով Լվով, Գուտերեշի ու Զելենսկու հետ Ուկրաինայի հարցը քննարկելու։ Ակնհայտ է, որ դա ընդդեմ Ռուսաստանի է, այստեղ էլ ռուսները սեղմեցին։ Այդ սխեման է»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հայկական կողմն այս ամենից պետք է մեկ եզրակացություն անի, որ սա ռուսական սխեմա է․ «Հայկական կողմը պետք է մի եզրակացություն անի՝ սա ռուսական սխեմա է, հայկական շահ այստեղ գոյություն չունի։ Մենք պետք է հասկանանք, որ սեփական պետականության կայացումից զատ այլ ճանապահ չկա, ինչը նշանակում է ռուսական տիրությից դուրս գալ։ Առաջին քայլը՝ ռուսական ռազմական ներկայությունը Մեղրիի տարածաշրջանից դուրս բերել՝ բոլոր իմաստներով, Իրան-Հայաստան սամանային գոտում ոչ մի օտար ուժի անհրաժեշտություն չկա,-եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում