Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Էխխ, Ստանիսլավ Նիկոլաևիչ, ասում եք ռուսաֆոբիա՞

Ռուսաստանցի հայտնի փորձագետ, արևելագետ, պատմաբան Ստանիսլավ Նիկոլաևիչ Տարասովը, որը ծնվել է Բաքվում, թե Գյանջայում, ավարտել Ադրբեջանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ դեսպանատան աղմուկ հանած հայտարարությանն ասում է, թե իրենց մտահոգում է Հայաստանում ռուսաֆոբիան, հակառուսականությունը: Մինչդեռ, ռուսաֆոբիան, հակառուսականությունը Հայաստանում ոչ թե մտահոգիչ, այլ «փրկօղակ» գործոն է ՌԴ համար և այդ իսկ պատճառով, Հայաստանում առկա որոշակի ռուսաֆոբ, ընդգծված հակառուսական տրամադրությունները բավականին թավշյա, կամ ինչպես դեսպան Կոպիրկինը կասեր՝ փափուկ ուժի միջոցով խթանվում են Հայաստանում հենց ռուսական ազդեցությամբ: Իհարկե դրանից հետո միանում են քաղաքական անհամարժեքությամբ աչքի ընկնող մի շարք այլ խմբեր, բայց ինչպես ասում են՝ կարևորը կայծը ժամանակին տալն է, իսկ «չորի հետ վառվելու պատրաստ թաց» միշտ էլ կգտնվի: Իսկ ինչի՞ համար է Ռուսաստանին պետք այդ ամենը, կառաջանա տրամաբանական հարց: Ռուսաստանը հո մազոխիստ չէ: Խնդիրը սակայն զգայականության կամ հոգեբանության տիրույթում չէ, այլ քաղաքականության: Իսկ Ռուսաստանը քաղաքական ուժային կենտրոն է, որը ընթանում է մեծ խաղի իր ռազմավարությամբ, այդ թվում Կովկասում: Այդ ռազմավարությունը ենթադրում է բարեկամություն, իսկ որոշ հարցերում անգամ դաշնակցություն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Իսկ դա նշանակում է, որ շատ հարցերում Ռուսաստանը պետք է «չդողա» ֆորմալ դաշնակից Հայաստանի շահերի և անվտանգության վրա, այլապես կարող է խաթարվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամության ռազմավարական գիծը, այլ կերպ ասած՝ Ռուսաստանի մեծ խաղը: Իսկ այդտեղ առաջանում է այդ խաղի տրամաբանությամբ վարվող քաղաքականության՝ Հայաստանի ու Արցախի համար եղած կամ լինելիք որևէ հետևանքի պատասխանատվությունը Հայաստանի վրա թողնելու խնդիր:

Ահա և առաջանում է ռուսաֆոբիայի և հակառուսականության կայծը տալու անհրաժեշտություն, այդ երևույթը «տրենդ» ներկայացնելու և այդ կերպ Ռուսաստանի քաղաքականությունը «արդարացնելու» համար՝ ձեզ մոտ ռուսաֆոբիա է, այն էլ իշխանական մակարդակում խրախուսվող, իսկ դուք ուզում եք Ռուսաստանը օգնի՞ ձեզ բոլոր հարցերում: Սա է Տարասովի ասածը, բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով, և ոչ միայն Տարասովի, այլ գործնականում ռուսական ամբողջ մեդիափորձագիտական դաշտում, նաև իշխանական քաղաքական շրջանակների: Սա օգնում է լուծել նաև մեկ այլ հարց՝ տեղափոխել խնդիրը զգայական հարթություն, վերագրել այն «ֆոբիային», որպեսզի տեղի չունենա նաև առարկայական քննարկում քաղաքական դաշտում, որտեղ հայկական հանրությունը կարող է ներկայացնել փաստեր, փաստարկներ, ինչին Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել նույն դաշտում: Իսկ այդտեղ Մոսկվան կանգնելու է բարդությունների առաջ, հետևաբար հարցերը մշտապես զգայական տիրույթում պահելը նրա համար կարևոր խնդիր է, ինչն էլ սպասարկվում է այդօրինակ հասկացությունների հիմք ստեղծելով: Կրկնեմ, այլ հարց է, որ Հայաստանի հանրային շատ շրջանակներ ժամանակի ընթացքում չփորձելով հասկանալ վարվող խաղի տրամաբանության այդ բաժինը, ակամա շարունակում են օժանդակել այդ խաղին (որոշները միանգամայն կամա՝ ռուսաֆոբիայի» «կայծի» կարգավիճակում), փոխանակ խաղից դուրս գալու և այդ կերպ ՌԴ համար պատասխանատվության նոր դաշտ ձևավորելու փորձերի կամ ջանքի: Սա առանձին խոսակցության, բայց կարևոր խոսակցոության նյութ է:

Վերադառնալով Ստանիսլավ Նիկոլաևիչի արտահայտություններին, մեկ օրինակը բավարար է, Հայաստանում ռուսաֆոբիան և հակառուսականությունը հերքելու համար: Հայաստանը վերջին տարիներին մշտապես եղել է Ռուսաստանի քաղաքացիների զբոսաշրջային առաջնային ուղղություններից մեկը ԱՊՀ տարածքում: Իսկ վերջին ամիսներին Հայաստան մշտական բնակության, կամ տևական աշխատանքային կեցության են տեղափոխվել տասնյակ հազար ռուսաստանցիներ, ամենատարբեր մտածողության և զբաղմունքի տեր: Հայաստանում միակ խնդիրը, որ առաջացել է նրանց համար, ինչը էլ ավելի մեծ խնդիր է առաջացրել նաև հայաստանցիների համար, դա բնակարանների վարձի բարձրացած գներն են: Ի դեպ, իսկ Ստանիսլավ Նիկոլաևիչը հետևե՞լ է ծննդավայր Ադրբեջանի մեդիադաշտում Ռուսաստանի հանդեպ հրապարակումներին: Այն մեդիադաշտում, որն ի տարբերություն իրապես ազատ և տոտալ չվերահսկվող հայաստանյան մամուլի, գտնվում է Ադրբեջանի իշխանության թելադրանքի ներքո: Թե՞ չկա Ադրբեջանում եղածը նկատելու քաղաքական անհրաժեշտություն, այլ, ինչպես նկարագրեցի ավելի վերևում, կա Հայաստանում չեղածի առկայության տպավորություն ստեղծելու քաղաքական անհրաժեշտություն, ընդ որում այդ անհրաժեշտությունը կա ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Ադրբեջանում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում