Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված շները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ որոշակի հետք են գտել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը
«Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքները: Կինոլոգիական շները որոշակի հետք են գտել: Հիմա այդ հատվածում տարվում է աշխատանքներ՝ տեսնելու, թե արդյոք կան մարդիկ, թե չէ: Որոշակի ժամանակ հետո հավելյալ տեղեկություն կտրամադրվի»,- ասաց Կոստանյանը:
ԱԻՆ մամուլի խոսնակը վստահեցրեց՝ փրկարար ծառայության ուժերը բավարար են թե հրդեհի մարման, թե որոնողափրկարարական աշխատանքները իրականացնելու համար: