Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

Ռուսները Թուրքիայում ատոմակայան են կառուցում, դա չի՞ վնասում անվտանգությանը, Մեծամորի ատոմակայա՞նն է վնասում

Թուրքիայում նորից խոսում են Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին: Թուրքիայի «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի  ղեկավար Այդըն Դենիզն անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ին՝ պնդելով, որ վերջինս իբր «մեծ սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջին Ասիայի երկրկների համար»:

«Հակառակ այս ամենի՝ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում օգտագործել այդ ատոմակայանը: Ոլորտում գործող մի շարք մասնագետների և միջազգային կառույցների կողմից Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր և անվտանգության տարրերից զուրկ ատոմակայանը: Կառուցումից ի վեր այն ենթարկվել է բազմաթիվ վթարների»- ասել է Դենիզը՝ օրինակ բերելով 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը:

Նա նշել է, որ այս հարցում Ադրբեջանը ու Թուրքիան պիտի համատեղ գործեն, որպեսզի «ճնշում գործադրեն Հայաստանի վրա»:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համարում է, որ որքան էլ ընթանում են հայ-թուրքական բանակցություններ և փորձում են տպավորություն ստեղծել, որ կա դրական ֆոն, Թուրքիայի ներսում շարունակում է իշխել հայատյաց, թշնամական քաղաքականության մղումը․ «Չմոռանանք, որ Թուրքիան ինքն է ատոմակայան կառուցում Միջերկրականի ափին՝ ընդ որում ռուսների հետ։Կարծում եմ, որ հայկական կողմից պետք է կոշտ արձագանքներ հնչեն նմանատիպ թուրքական լկտիություններին։ Եթե մենք չենք արձագանքում,  փաստորեն օրինականացնում ենք նրանց լկտիությունները»,-«Առաջին  լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Չաքրյանի՝ եթե Մեծամորի ատոմակայանի առկայությունն անհանգստացնում է թուրքերին և անգամ Թուրքիայի նախագահ Էրդողանին, ապա  նա թող դիմի Վլադիմիր Պուտինին․ «Իսկ մեր կողմից հասնում է նման սանձարձակ հայտարարություններին գոնե արձագանքելը։ Տեսեք՝ ռուսները Թուրքիայում ատոմակայան են կառուցում, ստացվում է՝ այդ ատոմակայանը չի վնասում Թուրքիայի անվտանգությանը, Մեծամորի ատոմակայա՞նն է վնասում։ Դա աբսուրդի ժանրից է»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը համարում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են ի վնաս Հայաստանի շահերի․ «Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր հենարանը Հայաստանն է, բայց մենք պետք է  դրանից ձերբազատվենք։ Եթե Հայաստանը չաջակցի Ռուսաստանին, մեզ որևէ վնաս չի կարող լինել, իսկ օգուտներ միանշանակ հնարավոր են։ Այնքան փորձանք, որքան ռուս դաշնակիցն է  թուրքի ձեռքով բերել մեր գլխին՝ ոչ ոք երբեք չի բերել։ Հայաստանում պետք է այդ մասին հստակ պատկերացում լինի»։

Չաքրյանը մեջբերեց օրերս կայացած Էրդողան-Պուտին բանակցությունները։ Թուրքագետը վստահ է, որ որքան էլ պաշտոնական հաղորդագրության մեջ մեր մասին որևէ բան նշված չէ, հայկական հարցերը չէին կարող քննարկման առարկա չլինել․ «Վստահ եմ, որ քննարկվել է նաև Արցախում տիրող իրավիճակը՝ բոլորին պարզ է, թե ինչ կոնտեքստում։Հազիվ թե հայատյացությամբ տառապող Պուտինը Հայաստանի օգտին որևէ քննարկում անցկացնի։ Պարզապես մեր խնդիրը նույնիսկ Պուտինն էլ չէ, արցախյան կլանի կեղտերն են, որոնց Պուտինը օգտագործում է իր նպատակներին հասնելու համար։ Մինչև մենք այդ աղբից չազատվենք՝ որևէ դրական արդյունքի չենք կարող հասնել»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում