Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում և հարակից նահանգներում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով երեք օրում զոհվել է 9 մարդ, 7 հոգի անհետ կորածների ցուցակում են: Ինչպես հաղորդում Է Yonhap գործակալությունը, անձրևների պատճառով հեղեղվել են ավելի քան 2,5 հազար տներ և շենքեր:
Պաշտոնական տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով զոհվելու հինգ դեպք գրանցվել է Սեուլում, երեքը՝ Կենգիդո նահանգում, և մեկը՝ Կանվոնդո նահանգում: 17 մարդ վնասվածքներ է ստացել։