Իրանական կողմն ստացել Է առաջին տվյալներն իր «Խայամ» արբանյակից, որն արձակվել Է Բայկոնուր տիեզերակայանից ռուսական տանող հրթիռի միջոցով: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը:
Նշվում Է, որ խոսքը վերաբերում Է հեռաչափության տվյալներին, որոնք ստացվել են Իրանի տիեզերական գործակալության վերգետնյա կայանների կողմից: Օգոստոսի 9-ին ավելի վաղ «Ռոսկոսմոսը» հայտնել Է, որ Երկրի հեռավորական զոնդման իրանական «Խայամ» տիեզերական ապարատը հաջողությամբ նպատակային ուղեծիր Է դուրս բերվել Բայկոնուր տիեզերակայանից մեկնարկած ռուսական «Սոյուզ-2.16» տանող հրթիռի եւ «Ֆրեգատ» թափառքային բլոկի միջոցով:
Ապարատը նախատեսված Է գիտական հետազոտությունների, կապի միջարբանայակային կապուղիների տեխնոլոգիաների մշակման, Էլեկտրամագնիսական ճառագայթումների մակարդակի չափման, Երկրի հեռավորական զոնդման եւ բնապահպանական իրավիճակի դիտազննման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: