Թուրքական «Baykar» ընկերությունը Ուկրաինայում կկառուցի «Bayraktar» հարվածային անօդաչուների արտադրության գործարան։ Այս մասին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։ «Baykar»-ն արդեն Ուկրաինայում ընկերություն է ստեղծել, հողամաս է ձեռք բերել և մշակել գործարանի նախագիծը։ Ընկերությունը նախատեսում է մինչև վերջ իրականացնել ծրագիրը:
Դեսպանը հավելել է, որ Ուկրաինայում «Bayraktar»-ի արտադրությանը կներգրավվեն ուկրաինական ձեռնարկություններ, որոնք արտադրում են շարժիչներ, անիվներ և պահեստամասեր:
«Կառավարությունը հաստատեց գործարանի կառուցման մասին համաձայնագիրը և ուղարկեց խորհրդարան՝ վավերացման»,- ասել է դիվանագետը։