Միջազգային Կարմիր խաչ կազմակերպության տվյալներով՝ անձրևների և սողանքների պատճառով Հյուսիսային Կորեայում առնվազն 30 հազար մարդ տուժել է: Ավելի քան հազար ընտանիք մնացել է առանց տանիքի, նրանք սնունդ չեն ստանում: Հումանիտար օգնության առաքումը դժվարացել է այն պատճառով, որ բացակայում է օգնության առաքման միջազգային վերահսկողությունը:
Հուլիսի վերջից Հյուսիսային Կորեայում սկսվել են տեղատարափ անձրևներ, որի հետևանքով ավերվել է ավելի քան 6 հազար տուն, մոտ 16 հազար տուն մնացել են առանց տանիքի: Այս մասին հաղորդում է BBC-ն: Տեղեկություններ կան, որ սովի պատճառով մարդիկ ստիպված են լինում խոտ ուտել:









































