«Ռուսաստանյան վենչուրային ընկերությունում» ընտրել են տնօրենների խորհրդի նոր նախագահ: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինայի փոխարեն նախագահ է դարձել «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը: Այս մասին հաղորդում է RBC-ն:
Էլվիրա Նաբիուլինան այս պաշտոնը լքել է՝ համաձայն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կարգադրության: Նախագահը որոշում է կայացրել պետական ձեռնարկությունների ղեկավար մարմիններից հանել բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին:









































