Հինգ բալիստիկ հրթիռներ, որոնց արձակումներն օգոստոսի 4-ին իրականացրել Է ՉԺՀ-ն, ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին:
«Մեր տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ի հինգ բալիստիկ հրթիռներ են ընկել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գտում,- ասել Է Կիսին:- Այդ կապակցությամբ չինական կողմին բողոք Է հայտնվել դիվանագիտական ուղիներով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: