Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու համար հիմք հանդիսացող բուհերի վարկանիշավորման ցանկի փոփոխություն է կատարվել

ՀՀ կառավարության օգոստոսի 4-ի նիստում փոփոխություն է կատարվել «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալուն առնչվող գործընթացների կատարելագործման, դրանց արդյունավետության բարձրացման և պարզեցման հետ:

Ընթացիկ իրավիճակը

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված է՝ նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects) տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը:

2018 թվականից գործածվող այսօրինակ կարգավորումը վերանայման անհրաժեշտություն ունի, քանի որ որևէ կերպ հիմնավորված չէ բուհերի նման լայն շրջանակ սահմանելը: Շատ հաճախ նշված բուհեր ընդունվելը պայմանավորված է լեզուների իմացությամբ և քաղաքացիների վճարունակ լինելով:

Առաջարկվող լուծում

Գործընթացի ամբողջական կարգավորման համատեքստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարկետման նոր համակարգ ներդնելու օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ արդեն իսկ հանդես է եկել: Մասնավորապես՝ Կառավարությունը կարող է սահմանել այն բուհերի և մասնագիտությունների ցանկը, որոնցում սովորելու համար քաղաքացիներին կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Նշված կարգավորումը ավելի նպատակային և պետության կարիքներից բխող տարկետման համակարգի ստեղծման հիմք կհանդիսանա:

Կատարված փոփոխությամբ հստակեցվում է բուհերի վարկանիշավորման ցանկը՝ այն նշանակալի նվաճում հասկացությանը համարժեք դարձնելու տեսանկյունից:

Կարգի կիրարկման ընթացքում քաղաքացիների իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է նաև «տվյալ տարվա ցանկեր» արտահայտությունը, քանի որ կայքում բուհերի ցանկերի թարմացումը չի համընկնում տարկետման գործընթացի հետ: Նոր կարգավորմամբ սահմանված՝ «պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա» կարգավորման նպատակն այն է, որ քաղաքացիներն ուսումնական հաստատություն ընտրելու պահին՝ դա կլինի նախորդող, թե դիմելու տարվա ընթացքում, արդեն իսկ վստահ կլինեն, որ տարկետման գործընթացում կդիտարկվի իրենց ընտրության պահին գործող բուհերի վարկանիշավորման ցանկը, և հետագա փոփոխություններն իր վրա չեն տարածվի: Նմանատիպ դեպքերում և՛ քաղաքացիների, և՛ վարչական մարմնի գործողությունների, և՛ նշանակալի նվաճման համապատասխանության որոշման հարցերում գործընթացը լինի կանխատեսելի և հստակ:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի մարտի 1-ից, հետևաբար 2023 թվականի ապրիլի 1-ից դիմող քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման համար որպես նվաճում կհամարվի աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու հանգամանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում