Tuesday, 30 06 2026
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Արդյունաբերությունից մինչև առողջապահություն, կրթություն. ՀՀ կառավարությունն ընդլայնում է սարքավորումների սուբսիդավորման ծրագիրը

ՀՀ կառավարությունն ընդլայնում է սարքավորումների սուբսիդավորման ծրագիրը: ՀՀ կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այս տարի կառավարության որոշման մեջ նշանակալի փոփոխություն են կատարել: Մշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերություններին առաջարկել են թարմացնել իրենց սարքավորումները հոսքագծերը: Կառավարությունը պարտավորվել է սուբսիդավորել ֆինանսական ծախսերի մեծ մասը, վարկային կամ լիզինգի տոկոսները:

«Այդ ծրագիրը բավական հաջող ընթանում է: Արդեն ունենք 200-ից ավելի շահառու, 11 մլրդ ից ավելի կնքված գործարք: Խոշոր գործարքները դեռ առջևում են: Ծրագիրը թույլ է տալիս մինչև 10 մլրդ դրամի նոր սարքավորումներ, հոսքագծեր ձեռք բերել և կառավարությունը 3 կամ 3,5 տարի սուբսիդավորում է վարկային կամ լիզինգի տոկոսները: Հիմա առաջարկվող փոփոխությամբ մենք ընդլայնում ենք ծրագիրը՝ ներառելով նոր ոլորտներ»,-ասաց նախարարը:

Առաջարկվող փոփոխությունը բաղկացած է երկու մասից: Առաջին փոփոխության համաձայն՝ արդեն եղած ծրագորւմ ավելացվում են հետևյալ ոլորտները՝ մշակվող արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, տեղեկատվություն և կապ, շինարարություն, փոխադրում և պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն, բնակչության սոցիալական սպասարկում:

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է տարբեր ոլորտների ընկերություններում բարձրակարգ մասնագետներ ներգրավելուն: Պետությունը պատրաստ է փոխհատուցել նրանց աշխատավարձի մի մասը:

«Եթե հայկական ընկերությունները ներգրավում են բարձրակարգ մասնագետների, ապա պետությունը պատրաստ է վճարել նրանց աշխատավարձի 20 տոկոսը: Այստեղ պետք է նշեմ, որ կարևոր է ոչ միայն այդ մասնագետի աշխատանքային փորձը, այլև կրթությունը: Դրանից բացի, այն ներգրավված մասնագետները, որոնք ունեն դոկտորական աստիճան, ապա պետությունը պատրաստ է վճարել աշխատավարձի 50 տոկոսը: Եթե այդ մասնագետները դասավանդում են համալսարաններում, ապա կվճարվի աշխատավարձի 70 տոկոսը»,-ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հաճախ է խոսվում այն մասին, որ տարբեր ծրագրերով արվող աշխատանքի տեմպը չի գոհացնում, սակայն առանձնացրեց այս ծրագիրը, որն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս:

«Այստեղ մեկ խնդրի կրկին ուզում եմ անդրադառնալ: Ծրագրի պոտենցիալ շահառուն պետք է իրազեկված լինի այս ամենին: Մենք գնում ենք գյուղեր, հարցնում ենք, մարդիկ չեն լսել: Մենք պետք է շատ ակտիվ լինենք այս հարցում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում