Saturday, 13 06 2026
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին

Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Նենսի Փելոսիի այցը Թայվան և ԱՄՆ-ին կոչ է արել չխառնվել իրենց ներքին գործերին

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցին:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Փելոսիի այցը Թայվան միասնական Չինաստանի սկզբունքի և չինա-ամերիկյան համատեղ երեք կոմյունիկեների դրույթների կոպիտ խախտում է, ինչպես նաև խարխլում է չինա-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը: Չինաստանում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Թայվան որակել են որպես ոտնձգություն Չինաստանի սուվերենության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը վնասելու է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ չինական կողմը դատապարտում է այդ այցը և այդ առնչությամբ իր բողոքն է արտահայտել ամերիկյան կողմին:

Ըստ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության՝ ԱՄՆ-ի Կոնգրեսը՝ որպես այդ երկրի իշխանության մաս, պետք է դադարեցնի բոլոր պաշտոնական շփումները Թայբեյի հետ: Չինաստանում քաղաքական սադրանք են որակել Նենսի Փելոսիի այցը Թայվան, որի նպատակն է Վաշինգտոնի և Թայբեյի միջև պաշտոնական շփումների մակարդակը բարձրացնելը, ինչն անընդունելի է չինական կողմի համար:

Նշվում է, որ Վաշինգտոնը Թայվանը դիտարկում է որպես Չինաստանին զսպելու միջոց, ինչը որակվել է որպես «արկածախնդրություն, որը չափազանց վտանգավոր է»:

«Որպես խոշոր գերտերություններ՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները պետք է հենվեն փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության, հակամարտությունից խուսափելու և փոխադարձ շահավետ փոխգործակցության վրա: Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, ինչի մասին որևէ այլ երկիր դատելու իրավունք չունի»,- ասված է հայտարարության մեջ:

Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չխաղարկել «թայվանական խաղաքարտը», դադարել թայվանական գործերին խառնվելը, քանի որ դա բացառապես Չինաստանի ներքին հարցն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում