ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կարծում է, որ Թայվան իր այցի շուրջ «մեծ աղմուկի» պատճառն իր զբաղեցրած պաշտոնն է: Նա զբաղեցնում է՝ Միացյալ Նահանգների պետական համակարգում իր նշանակությամբ երրորդ պաշտոնը:
Փելեսին նշել է. «ԱՄՆ Կոնգրեսի անդամներն անցյալում եղել են Թայվանում, նրանցից ոմանք ճանապարհորդել ավելի վաղ այս տարի: Կարծում եմ, որ Չինաստանի իշխանությունները մեծ աղմուկ են բարձրացրել, քանի որ ես խոսնակն եմ: Չգիտեմ, դա պատճառ էր, թե պատրվակ»,-հայտարարել է նա կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
Երեքշաբթի երեկոյան, Չնայած Պեկինի բողոքներին, Փելոսին ժամանել է Թայվան։ Սա վերջին 25 տարվա ընթացքում նման կարգի ամերիկյան քաղաքական գործչի առաջին նման այցն է։