Արցախի մշակութային ժառանգության թեմայով կոնֆերանսին ներկայացվել է 32 զեկույց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պատմական գիտությունների թեկնածու, Յոհաննես Լեփսիուսի տուն֊արխիվի գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանը:
Նրա փոխանցմամբ` Գերմանիան հետաքրքրված է Արցախի մշակութային ժառանգությամբ:
Մարտիրոսյանը կարծում է, որ Արցախի մշակութային ժառանգության թեման միշտ պետք է տաք պահել. «Գլխավոր խնդիրը՝ ինչ որ կերպ պահպանել Արցախի մշակութային ժառանգությունը: Արցախի մշակութային ժառանգությունը այլ երկրներում ներկայացնելուց հնարավոր է քաղաքական խնդիրների բախվենք»: