Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության ծրագիրը վերաբերում է բոլոր ոլորտներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության(ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:
Չոբանյանի նշեց, որ ՊՆ-ի հետ պատրաստվում են Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության ծրագրի երկրորդ փուլին․« Մենք ուշացել ենք, ապացույցը 2020-ի պատերազմի հետևանքներն են: Եթե մինչև 2020-ը պլանավորած ունենայինք համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը, չէինք պարտվի: Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը պատերազմը հաղթելու համար է: Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը միայն ճակատի համար չէ, այլ նաև թիկունքի»: