Saturday, 13 06 2026
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

Դրաուպադի «թագուհին»՝ Հնդկաստանի 2-րդ կին նախագահը և 1-ին «ցեղային» նախագահը՝ հնդկական ծայրագավառից

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհավորել է Դրաուպադի Մուրմուին երդմնակալության և Հնդկաստանի 15-րդ նախագահի լիազորությունները ստանձնելու կապակցությամբ: Հնդկաստանի ԱԳ նախարարը այդ մասին գրել է Թվիթերի իր էջում:

64-ամյա Դրաուպադի Մուրմուն դարձավ երկրորդ կին նախագահը Հնդկաստանի պատմության մեջ և այսպես կոչված՝ «ցեղային համայնքը» ներկայացնող առաջին նախագահը, ինչը պատմական իրադարձություն է համարվում Հնդկաստանում: Նա ծնվել է հնդկական հեռավոր ծայրամասում, եղել է գործավարուհի, ուսուցչուհի, զբաղեցրել է բարձր պաշտոններ Հնդկաստանի կառավարությունում: Ծնողները նրա անունը դրել էին հնդկական հնագույն էպոսի հերուսուհու՝ Դրաուպադի թագուհու պատվին: Այժմ նա զբաղեցնելու է երկրի թիվ մեկ պաշտոնը:

Մուրմուն հաղթել էր հուլիսի 18-ին տեղի ունեցած ընտրություններում՝ առաջ անցնելով ընդդիմության թեկնածուից՝ ֆինանսների նախկին նախարար Յաշվանթ Սինհայից և ստանալով 2824 ձայն կամ ընտրական քվեների ավելի քան 64 տոկոսը: Հուլիսի 25-ին տեղի է ունեցել նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Նրա թեկնածությունը առաջադրվել էր իշխող Հնդկական ժողովրդական կուսակցության («Բհարաթիա ջանաթա փարթի») գլխավորած Ազգային-ժողովրդավարական դաշինքի կողմից: Նախագահի պաշտոնում Դրաուպադի Մուրմուն կփոխարինի Հնդկաստանի 14-րդ նախագահ Ռամ Նաթհ Քովինդին:

Հնդկական Ջհարկհանդ նահանգի նախկին նահանգապետ Դրաուպադի Մուրմուն դարձավ երկրորդ կին նախագահը Հնդկաստանի պատմության մեջ և առաջինը Հնդկաստանի նախագահներից, որը ներկայացնում է Հնդկաստանում խտրականության ենթարկվող տեղաբնիկ ցեղերի ցուցակում «գրանցված» ցեղերից մեկը: Նա մասնավորապես Սանտալների ցեղից է:

Այս փաստը հաշվի առնելով՝ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շեշտել է, որ հուլիսի 25-ը շատ առումներով պատմական օր է, որը վերահաստատում է Հնդկաստանի անսասան հավատարմությունը ներառական ժողովրդավարությանը:

Նորընտիր նախագահին շնորհավորել է նաև Հնդկաստանի վարչապետ Շրի Նարենդրա Մոդին՝ Թվիթերում գրելով. «Հնդկաստանի դուստրը, որը սերում է ցեղային համայնքից և ծնվել է արևելյան Հնդկաստանի հեռավոր հատվածում, ընտրվել է մեր երկրի նախագահ»:

Հնդկաստանում գործում է խորհրդարանական կառավարման համակարգը: Գործադիր իշխանությունը ղեկավարում է վարչապետը, սակայն նախագահը մեծ դեր է խաղում կառավարության ձևավորման գործընթացում և կարող է կրկնակի քվեարկության ուղարկել խորհրդարանական նախագծերը: Նախագահին Հնդկաստանում ընտրում են շուրջ 4500 օրենսդիրներ, որոնք ներկայացնում են ազգային խորհրդարանը և նահանգային խորհրդարանները: Նախագահը Հնդկաստանում ընտրվում է հինգ տարի ժամկետով:

Դրաուպադի Մուրմուն ծնվել է 1958 թ. հունիսի 20-ին Հնդկաստանի արևելյան Օրիսա նահանգի Ռայռանգպուր քաղաքում: Նա սերում է Սանտալների փոքր ցեղից: Հնդկաստանի նորընտիր նախագահին անվանակոչել են հնդկական հնագույն «Մահաբհարաթա» էպոսի գլխավոր հերոսուհու՝ Դրաուպադի թագուհու պատվին: Նախքան քաղաքականությամբ զբաղվելը նա աշխատել է գործավարուհի տեղական ինքնակառավարման մարմիններում, այնուհետև եղել է ուսուցչուհի: 2000-ական թթ. նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հնդկաստանի կառավարությունում, 2015-2021 թթ. եղել է Ջհարկհանդի նահանգապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում