Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ընդունելության քննությունները ճիշտ որոշում չեն․ Բուհական կրթությունը չի հետաքրքրում երիտասարդներին

Օրերս հրապարակվեց բուհերի ընդունելության արդյունքները: Ըստ մասնագետների՝ արդյունքները գոհացուցիչ չեն՝ թե՛ ստացած միավորների մասով, թե՛ դիմորդների քանակի: Բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է ԿԳՄՍ նախկին նախարար Աշոտ Բլեյանի և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

Բլեյանի խոսքով՝ դիմորդների քիչ թիվը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ  այս տարի բուհերի ընդունելության տեղերի չափ շրջանավարտ չկա, եղածի մի մասը չի դիմում բարձրագույն ուսումնական հաստատություն մի շարք պատճառներով, մի մասը չի ընդունվում, իսկ դիմածների քանակն էլ սակավ է: Սրանից զատ վարձավճարների թանկացումը կրկին խանգարող հանգամանք է, որովհետև մի մասը դպրոցն ավարտելուն պես որոշում է աշխատել՝ ընտանիքին օգնելու նպատակով: Թվերը համառ են, դրանք ստիպում են, ուշադիր լինել ու հիմա մենք կանգնած ենք հենց դրա առաջ: Պարոն Բլեյանի խոսքով՝ եթե անգամ դիմորդներին առանց քննությունների էլ ընդունեին, մեկ է, նույն վիճակն է լինելու, որովհետև մյուս հանգամանքը ՀՀ-ում շատ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկայությունն է և այն, որ որոշները մեկնում են ուսանելու արտերկիր: Հաշվի առնենք նաև այն, որ ավարտածների մի մասն էլ գնում են միջին մասնագիտական կրթություն ստանալու, ոչ թե բարձրագույն ու դա էլ իր հերթին ազդում է դիմորդների թվի վրա:

Բլեյանի նշմամբ՝ ընդունելության քննությունները ճիշտ որոշում չեն, դրանք զրկում են բուհերին ինքնուրույնությունից, չեն թողնում, որպեսզի նրանք գտնեն համապատասխան ուսանողների: Շատ կարևոր է դպրոցի տված գիտելիքների որակը, որը պետք է օգնի ու նպաստի դիմորդների շարժին: Պետք է հետևողական լինել դպրոցական կրթությանն ու դրա համակարգմանը: Ուսուցիչների ատեստավորման թեստերն էլ նման են ընդունելության քննությունների թեստերին, որոնք դիմողները ստիպված են լինում անգիր անել, ով լավ անգիր կանի՝ կստանա, ով ոչ՝ ոչ, այդպես ոչ մեկի գիտելիքը հնարավոր չէ ստուգել: Թե՛ ատեստավորման, թե՛ ընդունելության քննությունների թեստերը պետք է վերանայել, դրանք այն չեն, ինչ պետք է լինեն: Ասում է՝ մենք առաջինը պետք է խոսենք ուսումը գրավիչ դարձնելու մասին, ոչ թե քննական թեստերի կազման: Պետք է նաև միջին մասնագիտական կրթությանն ուշադրություն դարձնել, որպեսզի ուսանողը կայուն գիտելիքներով հեռանա ուսումնական հաստատությունից ու կարողանա ստացածով աշխատանք գտնել:

«Ժամանակ կգա, երբ բուհերը ստիպված կլինեն լծվել իրենց խնդիրների լուծմանը, այդպես, ճիշտ է, ոչ բոլոր խնդիրները կլուծվեն, սակայն որոշների լուծման արդյունքում վերոհիշյալ բուհերը համեմատած կառաջադիմեն, որոնց էլ կվստահի հասարակությունը, քանի որ նրանք պատասխանատու են հենց հասարակ ժողովրդի առաջ: Պետք է վերացնել կեղծիքը. դա հանրային պահանջարկ չունի»,- ընդգծում է Աշոտ Բլեյանը:

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ դիմորդների թվի նվազումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնցից մեկն այն է, որ դպրոցական կրթական մակարդակը անկում է ապրել ու շատ երեխաներ կա՛մ չեն դիմում բուհ, կա՛մ դիմում են ու կտրվում քննություններից: Ընդհանուր առմամբ, բուհերի հանդեպ հետաքրքրությունը նվազել է, կրթությունը՝ արժեզրկվել: Դրանից զատ, կան աշխատատեղեր, որոնք կարևորություն չեն տալիս բարձրագույն կրթությանը ու դա էլ իր հերթին տանում է նրան, որ բուհական կրթությունը մղվում է հետին պլան:

Վարձավճարները բարձրացել են, ուսանողների մի մասը դժվարությամբ է դա մուծում, նրանք խնդիր ունեն նաև Երևան տեղափոխվելու, ապրելու: Բյուջեի չֆինանսավորման արդյունքում, ինչպես տեսնում ենք, վարձավճարները բարձրանում են, որն էլ տանում է դիմորդների թվի նվազմանը:

Ըստ փորձագետի՝ ապագայում ունենալու ենք որակյալ մասնագետների պակաս, որն իսկական աղետ կարող է դառնալ պետության ապագայի համար: Շատերն այլևս ցանկություն չունեն բուհ դիմելու, կան մասնագիտություններ, որոնք բացարձակ դիմորդներ չունեն կամ դրանց թիվը չի գերազանցում 5-10-ը ու այն էլ այնպիսի մասնագիտություններում, որոնք խիստ կարևոր են պետության ու դրա տնտեսության զարգացման համար:

Կրթության փորձագետը կարծում է, որ սրա լուծումը չի կարող միանգամից լինել, սակայն քայլառքայլ կարելի է հասնել որոշակի արդյունքների: Պետք է ուժեղացնել պետական աջակցությունը, հատկապես այն երեխաների համար, որոնք հնարավորություն չունեն այդքան թանկ վարձավճարներ վճարելու: Խիստ անհրաժեշտ է բարձրացնել կրթության որակը, բուհական մոտեցումը, մասնագետների որակը, բուհական պահանջները, պետք է այնպես անել, որ այն մարդիկ, որոնք ավարտել են բուհը՝ հնարավորություն ունենան աշխատելու, ոչ թե դառնան գործազուրկ:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում