Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապկի ծաղկի բռնկումը հայտարարել է առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Այդ մասին հայտնել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։
«Կապիկի ծաղկի բռնկումը չափավոր ռիսկ է ամբողջ աշխարհի համար՝ բացառությամբ Եվրոպայի, որտեղ ռիսկը բարձր է»,- նշել է նա։
Վերջին տեղեկություններիւ համաձայն՝ 47 երկրներում գրանցվել է վարակի շուրջ 16 հազար դեպք։









































