Tuesday, 30 06 2026
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ

Մոսկվան 40 մլրդ դոլարով գնում է Իրանի սոլիդարությունն ու աջակցությունը՝ հանուն էներգետիկ իշխանության

Օրերս կայացած թեհրանյան հանդիպման ժամանակ Մոսկվան այնպիսի առաջակ արեց Թեհրանին, որ Իրանի ղեկավարությունը չկարողացավ հրաժարվել։

Ռուսական «Գազպրոմի» հետ Իրանի նավթարդյունաբերության պատմության մեջ օտարերկրյա ներդրումային ամենախոշոր հուշագիրը ստորագրվեց։ Ռուսները տասնյակ միլիարդավոր դոլարներ են ներդնում Իրանի նավթի ու գազի հանքավայրերի զարգացման համար՝ այսպիսով վերցնելով շուկայի ամենախոշոր խաղացողներից մեկի կարողությունները սեփական կառավարման տիրույթ։ Մոսկվան նույնը արեց նաև Ադրբեջանում։ Պատերազմից անմիջապես հետո ռուսական «Գազպրոմը» մեծ փայաբաժին գնեց նաև ադրբեջանական նավթագազային ոլորտում։ Որոշ փորձագետներ Բաքվի ու Մոսկվայի այս առևտուրը ուղղակիորեն կապեցին Արցախյան պատերազմի հետ՝ ասելով, թե Արցախի կորստի գինը ռուսների՝ Բաքվի նավթահորեր մտնելն էր։ Ինչևէ, դառնալով «Գազպրոմ»-ի իրանական ոդիսականին։

Կողմերը ստորագրել են Քիշի գազի հանքավայրի շահագործումը և «Գազպրոմ»-ի կողմից 10 միլիարդ դոլարի ներդրումով Հյուսիսային Պարս հանքավայրի շահագործմանը միտված հուշագիր, որով Իրանում գազի արդյունահանումը կավելանա օրական շուրջ 100 միլիոն խորանարդ մետրով։

Եվս 6 նավթահանքերի շահագործման մասին կողմերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, և մեկ այլ խոշոր նախագիծ ևս համաձայնեցվել է, որը կիրականացվի ռուսական «Գազպրոմի» կողմից 15 միլիարդ դոլարի ներդրումով, գազային հանքավայրերում ճնշումը մեծացնելուն ուղղված ծրագրերի իրականացում։

Նշեմ, որ Իրանն ու Ռուսաստանը ընդհանուր առմամբ ունեն 70 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշարներ, ինչը կազմում է համաշխարհային գազի 30% պաշարները: Մոսկվան ու Թեհրանը, ըստ էութան, կարևոր դեր են խաղում աշխարհի էներգետիկայի կայունության ապահովման գործում։

Այս ներդրումների շնորհիվ Իրանը, փաստորեն, նավթի արդյունահանման իր հզորությունը կհասցնի 5,7 միլիոն բարելի, իսկ գազի արդյունահանման հզորությունը՝ օրական 1,5 միլիարդ խորանարդ մետրի։

Մի խոսքով, Մոսկվան Իրանական նավթագազային համակարգում մոտակա  տարիներին կներդնի շուրջ 40 միլիարդ դոլար ու փաստորեն՝ տիրապետելով համատեղ նավթագազային համաշխարհային պաշարների շուրջ 30 տոկոսին՝ կթելադրի ինչ գին ցանկանա։ Սրա մասին, ի դեպ, Պուտինն արդեն խոսել է Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ։

Այսպիսով, Մոսկվան փաստորեն անում է ամեն ինչ՝ Եվրոպայի համար նավթագազային բոլոր ուղիները փակելու համար։ Եվրոպայի, գոնե թե տեսանելի հույսները, թե միջուկային համաձայնագիրը իրականություն կդառնա, Իրանն էլ՝ հավանական է, Հայաստանի ու Վրաստանի միջոցով կկառուցի նոր նավթագազամուղ, որը կանցնի Սև ծովով ու կհասնի Եվրոպա՝ կոմպենսացնելու ռուսական էներգակիրների ներկրման բացը՝ հօդս ցնդեցին։ Ռուսները ժամանակից շուտ առաջարկեցին Իրանին այն, ինչ պիտի առաջարկեր Եվրոպան՝ պատերազմից առաջ։ Եվ քանի որ այժմ Իրանին օդի ու ջրի պես անհրաժեշտ են ներդրումներ, որոնք Թեհրանը հույս ուներ ստանալ Չինաստանից, փողը բերում է Մոսկվան։ Քաղաքականությունը ևս, հավանական է, հետագայում ևս Մոսկվան թելադրի ու այս առումով հանգում ենք արդեն մեզ՝ Հայաստանին։

Տարիներ շարունակ կային հստակ խոսակցություններ, որ Իրանը նպատակ ունի Հայաստանի տարածքով տրանզիտ ենթակառուցվածքներ ստեղծել՝ իր էներգակիրները մեծ շուկաներ, այդ թվում նաև՝ Եվրոպա հասցնելու համար։ Սակայն ռուսական քաղաքականությունը Հայաստանում արեց բացառապես ամեն բան, որպեսզի իրանցիների՝ նման ենթակառուցվածքներ կառուցելու ցանկությունները իրականություն չդառնան։ Այս պահին Գազպրոմը Հայաստանում ունի մոնոպոլ դիրքեր։ Ռուսական գազի միակ այլընտրանքն իրանականն է, որից մենք չօգտվեցինք՝ ռուսների պահանջով։ Մի մատաչափով բացված Իրան-Հայաստան գազամուղն ունեցավ համագործակցության ավելի շատ սիմվոլիկ, քան պրակտիկ նշանակություն։ Հիմա էլ, ռուսները նման ներդրումներով Իրանիցներին կարող են համոզել առհասարակ ձեռք քաշել Հայաստանով անցնող նավթագազային ենթակառուցվածքների կառուցումից ու գործել բացառապես Ռուսաստանի կողմից առաջարկվող ենթակառուցվածքների շրջանակներում։ Մոսկվան այս քայլով կրկին Հայաստանին դուրս թողեց մեծ տարածաշրջանային նախագծերից ու մենք կրկին հայտնվեցինք թակարդում, որը լարվեց մեր դեմ, երբ մենք ծեծված, ընկած էինք հատակին։

Արդյո՞ք Մոսկվան խորամանկեց ու մատի վրա ֆռռացրեց բոլորին և հնարավոր է արդյո՞ք, որ մի օր Իրանական նավթագազամուղն անցնի Հայաստանով՝ ճանապարհ բռնելով դեպի Եվրոպա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում