Դամասկոսի մոտակայքում փոխհրաձգություն է սկսվել Սիրիայի զինված ուժերի և ընդդիմադիրների կողմն անցած դասալիքների միջև: Այս մասին հայտնում է Reuters-ը: Կառավարական զորքերի մի խումբ ծառայողներ հայտարարել են, որ հեռանում են բանակից, հրաժարվում են ծառայել, քանի որ չեն ցանկանում կրակել ցուցարարների վրա:
РИА Новости-ն հայտնում է, որ խմբակային դասալքությունը սկսվել է երեկ, երբ զինվորականներին հրաման էր տրվել կրակ բացել Դամասկոս շարժվող ցուցարարների վրա:
Սիրիայի իշխանությունները բազմիցս հերքել են այն տեղեկությունը, որ բանակից դասալքություններ են տեղի ունենում, քանի որ զինվորականները հրաժարվում են կատարել իշխանությունների հրամանները:








































