Իրանի կինեմատոգրաֆի ամենավառ վարպետներից մեկը՝ Ջաֆար Փանահին, Վենետիկում «Ոսկե առյուծի» և Բեռլինում «Արծաթե արջի» դափնեկիրը, ձերբակալվել Է Թեհրանում։ Նա կազատազրկվի վեց տարով՝ դեռևս 2010 թվականին հակակառավարական գործունեության համար կայացված դատավճռով:
Փանահին ձերբակալվել էր հուլիսի 11-ին՝ պետական դատախազության շենքում, որտեղ նա եկել էր փաստաբանների հետ՝ պարզելու երեք օր առաջ ձերբակալված իր գործընկերների և ռեժիսորներ Մոհամեդ Ռասուլոֆի և Մոստաֆա Ալեահմադի ճակատագիրը։