Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասիր Քենանին: Նա կարևորել է «3+3» համագործակցության ձևաչափը և հավելել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Թեհրանում ձևաչափի երկրորդ նիստն անցկացնելու վերաբերյալ:
«Հարցերը, որոնք այդ ձևաչափի շրջանակներում քննարկվելու են նիստում, ճշտվում են, և դրա համար ժամանակ է պահանջվում»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը: