Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին մեկնել է Դամասկոս այդ երկրի ղեկավարության հետ արյունահեղությունը դարեցնելու մասին համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Ինչպես հայտնում է Reuters-ը, նման որոշում կայացվել է նախօրեին Կահիրեում տեղի ունեցած Արաբական երկրների լիգայի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:
Արաբական երկրների լիգան նաև հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Սիրիայի իշխանություններին դադարեցնել բռնությունները և սկսել բարեփոխումներ իրականացնել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:









































