Մուամմար Քադաֆիի ներկայացուցիչը հայտնել է, որ Լիբիայի առաջնորդը ցանկանում է իշխանությունը հանձնելու մասին բանակցություններ սկսել: BBC-ն հայտնում է, որ նման բանակցությունները պատրաստ է գլխավորել Քադաֆիի որդին` Սաադ Քադաֆին:
Նախօրեին ապստամբները հայտարարել են, որ Տրիպոլին գրեթե ամբողջությամբ իրենց հսկողության տակ է, իսկ քադաֆիականների դիմադրությունը շատ թույլ: Միաժամանակ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Մուամմար Քադաֆին հնարավոր է իր ընտանիքի անդամներին և բարեկամներին հաջողությամբ ուղարկել է հարևան Ալժիր, սակայն այդ երկրի իշխանությունները հերքել են նման լուրերը:
Ավելի ուշ ապստամբները պնդում էին, որ Քադաֆին գտնվում է Տրիպոլիի մերձակայքում:









































