Sunday, 14 06 2026
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Լույսով անցածները խավարում

Իշխանությունը շատ է գովազդում «Լույս» կրթական հիմնադրամի գործունեությունը, որի ծրագրով բազմաթիվ հայաստանցի երիտասարդներ, պետական հովանավորությամբ, ուսանեցին արտասահմանյան հեղինակավոր բուհերում: Այդ ուսանողները արդեն վերադառնում են Հայաստան, ու դա իշխանությանը «Լույսը» գովազդելու լրացուցիչ առիթ է տալիս:

Իրականում նախաձեռնությունն, իհարկե, գովելի է և անհրաժեշտ: Հայաստանի կառավարությունը որքան հնարավոր է շատ ուսանողների պետք է աջակցի ուսում ստանալ միջազգային կրթական հեղինակավոր հաստատություններում, դառնալ որակյալ մասնագետ: Նաև, թերևս, պետք է որևէ կերպ ապահովվի այդ երիտասարդների վերադարձի երաշխավորվածությունը, որպեսզի նրանք Հայաստանին ծառայեցնեն իրենց գիտելիքն ու որակները, Հայաստանը համալրեն որակյալ մասնագիտական պոտենցիալով:

Սակայն, միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մասնագիտական ժամանակակից հմտությունների, կադրերի պակասը Հայաստանի տարբեր ոլորտներում այնքան մեծ է, որ հազիվ թե կառավարությունը կարողանա ուսանողների արտերկրյա ուսումը հովանավորելով ապահովել այդ կադրային բացը: Այստեղ, իհարկե, կարող է խնդրի լուծում լինել միայն հայաստանյան կրթական համակարգի արդիականացումը: Սակայն արտերկրում կրթված մասնագետների պարագան, իհարկե, կատարում է առաջնային և կարևոր դեր, քանի որ այդ մասնագետները կարող են ներգրավվել նաև Հայաստանում հենց կրթական համակարգի որակական փոփոխության գործում: Խնդիրը, սակայն, բոլորովին այլ նրբերանգի մեջ է:

Կառավարությունն օժանդակում է ուսանողների ուսմանը արտերկրում, սակայն ի՞նչ է նրանց սպասում տանը: Սա է հարցերի հարցը: Նրանց սպասում է ծառայությո՞ւն քրեաօլիգարխիկ համակարգի մոտ, թե՞ սպասում է լուրջ առաքելություն այդ համակարգը որակապես և օպերատիվ կերպով փոխելու համար: Այդ հարցի պատասխանը Հայաստանում, ցավոք սրտի, կարծես թե առաջին տարբերակի օգտին է: Այսինքն՝ Հայաստանի իշխանական համակարգը ի դեմս արտասահմանյան կրթություն ստացած ուսանողների, տեսնում է ընդամենը, այսպես ասած, մասնագիտական կարիքների սպասարկուների, իսկ ահա ֆունդամենտալ, պետական քաղաքականության մշակմանը վերաբերող հարցերին այդ ուսանողները հասանելիություն չունեն: Նրանց տեղը մասնավոր հիմնարկների և կառավարական հաստատությունների, այսպես ասած, կատարածու պաշտոններն են, որոնք սպասարկում են իշխանա-օլիգարխ սեփականատերերին, և եթե հանկարծ արտասահմանում արդիական կրթություն ստացած երիտասարդները փորձեն համակարգային փոփոխություն կատարել և համակարգը համապատասխանեցնել այն որակներին, որ ձեռք են բերել արտերկրում, նրանց դիմաց անմիջապես անառիկ պատեր են առաջանալու:

Համակարգային ապագան, որքան էլ ցավալի է, համենայնդեպս ներկայիս իրավիճակից դատելով, պատկանում է այն որակներին, որոնք Հայաստանում իշխում են այսօր, և արդեն այսօր էլ այդ իշխող որակների տեր անձինք պատրաստում են իրենց ժառանգորդներին` որդիներին և փեսաներին, որոնց արդեն այսօրվանից տեղավորում են Հայաստանի կյանքի տերը լինելն ապահովող դիրքերում: Եվ այդ ամենին նայելով՝ պարզապես հստակ է դառնում պատասխանը, թե ի՞նչ է սպասվում լույսով անցածներին այդ խավարում հայտնվելուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում