Irene փոթորիկը աննախադեպ տարհանման պատճառ է հանդիսացել: Միայն Նյու-Յորքի 250 հազար բնակիչներ պարտադիր տարհանման կենթարկվեն: Ըստ euronews-ի, աշխատանքներին մասնակցելու են ԱՄՆ բանակի մոտ 100 զինծառայողներ:
Հիշեցնենք, որ CNN-ի հաղորդմամբ Հյուսիսային Կարոլինա նահանգի մի բնակիչ, ով փողոցում է գտնվել փոթորկի ժամանակ, զոհվել է, երբ նրա վրա ծառ է ընկել: Նահանգի շուրջ 250 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության: