Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Հայ-թուրքական «գորդյան հանգույցը» իրանական հանդիպման սեղանին

Ռուսական ԱԳՆ-ում հետ չեն մնացել ԱՄՆ-ի պետդեպի հայտարարություններից ու ասել են, թե Ռուսաստանը ևս աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Սրա մասին խոսել է ինքը՝ Մարիա Զախարովան՝ ասելով, որ Ռուսաստանը անփոփոխ աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Զախարովան հավելել է նաև, որ այդ գործընթացը գործարկվել է հենց Մոսկվայում՝ հունվարի 14-ին՝ ՌԴ անմիջական միջնորդությամբ։ Հետևապես Մոսկվան պատրաստ է այսուհետ ևս բազմակողմ աջակցություն ցուցաբերել կողմերին, քանի որ Ռուսաստանում ելնում են նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության, տնտեսական բարգավաճման շահերից։ Իսկ տարածաշրջանային համապարփակ կոնսենսուսը Մոսկվային իրապես անհրաժեշտ է, քանի որ բացառապես այդ դեպքում Մոսկվան իրեն կապահովագրի տարաբնույթ անցանկալի՝ չհաշվարկված իրավիճակներից։ Պարզ ասած՝ Մոսկվային այստեղ անակնկալներ պետք չեն։

Անակնկալներ պետք չեն նաև Թեհրանին ու Անկարային։ Այս էր, ի դեպ, այս երեք մայրաքաղաքների կողմից 44-օրյա պատերազմից հետո նախաձեռնած «3+3» ձևաչափի ստեղծումը, որով տարածաշրջանային այս երեք տերությունները պարզապես պիտի բաժանեին Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը՝ ազդեցության գոտիների։ Ոչ Պուտինին, ոչ էլ Էրդողանին ու Ռայիսիին այստեղ տարբեր ԵՄ-ներ ու ԱՄՆ-ներ պետք չեն։ Պետք է կատարյալ կառավարելի ու կանխատեսելի Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանի դարավոր հեգեմոնների։ Հենց այս նպատակով էլ, երևի, Թեհրանում նախաձեռնվել է այս խոշոր հանդիպումը։ Արդեն հաջորդ շաբաթ տեղի կունենա Աստանայի եռյակի՝ Իրանի, ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպումը Թեհրանում։ Հայտարարված է, թե հանդիպման հիմնական թեման սիրիական կարգավորումն է, սակայն Պուտին-Ռայիսի և Պուտին-Էրդողան բանակցությունները շատ ավելի լայն խնդիրների շրջանակ են ենթադրում։

Մասնավորապես, ուշադրության արժանի է, որ Պուտինի այցի նախօրեին ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարեց, թե Իրանը հարյուրավոր անօդաչու սարքեր է մատակարարելու Ռուսաստանին։ Իրանի ԱԳ նախարարը կտրուկ հերքել է այդ տեղեկությունը, հայտարարելով, թե «Իրանը թեպետ պաշտպանական պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ, բայց չի օգնի այս հակամարտությունում ներգրավված կողմերից ոչ մեկին»։

Իրանը բավական զարգացրել է բարձրտեխնոլոգիական զինատեսակների մշակումները, ի դեպ, ոչ առանց ամերիկյան «օգնության»։ Մասնավորապես, ճշգրիտ հրթիռների և անօդաչուների մշակումները տեղի են ունեցել Իրանի ուժերի կողմից ամերիկյան արտադրության անօդաչուների խոցման և դրանցում, այսպես ասենք՝ գաղտնի տվյալների հայտնաբերման արդյունքում, ինչի մասին հայտարարել էին հենց իրենք՝ իրանցի զինվորականները։

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները ևս բավական բարդ են՝ Մոսկվայի կողմից իրանական նախաձեռնությունների պարբերաբար շրջափակման, Հայաստանում, Սիրիայում և այլ շրջաններում Իրանի շահերի ցուցադրական ոտնահարման դրսևորումներով։ Իսրայելի հետ ՌԴ համաձայնությունները իսրայելական բանակին հնարավորություն են տվել անարգել խոցել իրանական ռազմական օբյեկտները Սիրիայում։ Ավելին, իսրայելական կողմի խնդրանքով ՌԴ-ն Սիրիայում կարևոր ռազմական դիրքերին հաստատել է այնպիսի զինվորականների, որոնք օգնում են Իսրայելին Իրանի դեմ հարձակումներում։ Փոխարենը, Իսրայելը ներգրավվել է Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական արշավին, սպառազինության մատակարարումներով ու լոբբիստական հնարավորություններով։

Հայտնի են նաև Բուշերի ատոմակայանի հետ կապված խնդիրներում ռուսական կողմի հետ ունեցած տարաձայնությունները։ Սակայն Մոսկվայի գլխավոր խնդիրը Իրանի միջուկային գործարքն է։ Մոսկվան ամեն կերպ փորձում է խոչընդոտել դրա իրականացումը, և դա հաջողվեց Թրամփի օրոք՝ Իսրայելի հետ համատեղ լոբբինգով։ Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Զարիֆը հրաժարականից առաջ հրապարակեց իր սկանդալային հարցազրույցը, որտեղ բացահայտ խոսում էր ռուսների ստեղծած խոչընդոտների մասին։

ԱՄՆ-ում ավելի ու ավելի ակտիվ են խոսում միջուկային համաձայնագրի անհրաժեշտության մասին, քանի որ սա թույլ է տալու նվազեցնել վաշինգտոնի կախվածությունը բացառապես Սաուդյան նավթից։ Այդ պարագային Իրանի դեմ պատժամիջոցները, մասնավորապես նավթի ու գազի էմբարգոն՝ կհանվեն, ինչը լուրջ հարված կլինի Ռուսաստանի համար, որը շարունակում է մեծ եկամուտներ ստանալ նավթից ու գազից, այն որպես շանտաժի լծակ կիրառելով Արևմուտքի դեմ։ Իրանական էներգակիրները կարող են փոխարինել ռուսականին, և Մոսկվան կկորցնի իր վերջին լծակը։

Միջուկային գործարքի տապալման հարցում ոչ պակաս շահագրգիռ է նաև Թուրքիան, որը կարող է կորցնել «տարածաշրջանում Արևմուտքի միակ դաշնակցի կարգավիճակը», որը Թուրքիան լայնորեն շահագործում է Արևմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Բացի այդ, Թուրքիան կկորցնի էներգետիկ հաբի հնարավորությունը, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայից էներգակիրների տարանցմամբ, որն ի դեպ, Թուրքիան նպատակ ուներ իրականացնել՝ այդ թվում նաև Սյունիքով անցնող՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի միջոցով։

Վերջապես, Արցախյան 44-օրյա պատերազմն ուղղված չէր բացառապես հայերի դեմ, այն ուղղակիորեն ուղղված էր նաև Իրանին։ Թուրքիան, Ռուսաստանն ու ադրբեջանա-իսրայելական շահերը նպատակ ունեին պարզապես անեքսիայի ենթարկել հայկական հարավն ու Իրանի համար ստեղծել հավելյալ դժվարություններ։ Իրանը կոշտ հայտարարություններ է արել այդ կապակցությամբ, ընդհուպ՝ ռազմական միջամտության զգուշացմամբ։ Վերջապես, Սյունիքն իր ձեռքի տակ առնելով թուրքերն էլ, ռուսներն էլ ձեռք են բերում Իրանի հյուսիսում անմիջական քաղաքականություն իրականացնելու հնարավորություն։ Իսկ Իրանը կտրվում է Եվրոպային կապող կանխատեսելի ճանապարհից։ Ի դեպ, մի ուշագրավ հիշեցում։ Իրանի ԱԳ նախարարը՝ Լավրովի հետ ասուլիսում, Լավրովին ուղիղ հարցրեց, Ռուսաստանը կո՞ղմ է աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությանը, ինչին Լավրովն այդպես էլ չի պատասխանել մինչ այժմ։ Բարդ բանակցություններ են սպասվում Թեհրանում, մեզ մնում է միայն հետևել ու կանխատեսումներ անել՝ փորձելով Հայաստանի համար գտնել լավագույն լուծում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում