Saturday, 13 06 2026
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Պատասխանատու հրաժարական

Ընդհանրապես քաղաքական գործիչների, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը հանրօգուտ ինստիտուտ է, որի գոյությունն իրենց թույլ են տալիս միայն քաղաքականապես հասուն և գրագետ հասարակությունները, քանի որ հրաժարականի ինստիտուտի գոյությունը հասարակությանն ու պետությանը ընձեռում է քաղաքական ճկունություն: Խոսքը հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնք իրենց ռազմաաշխարհագրական և տնտեսաքաղաքական մասշտաբների համեմատ ունեն բավական բարդ ներքին ու արտաքին խնդիրներ:

Հրաժարականի, նախագահների կամ վարչապետների, խորհրդարանական մեծամասնությունների արագ փոփոխության մեխանիզմի շնորհիվ այդօրինակ պետությունները կարողանում են ճկունություն ցուցաբերել արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմագրավելու հարցում: Եվ եթե այդ երկրներում դա, այսինքն` հրաժարականի միջոցով պետական ներուժի ճկուն գեներացումը դիտվում է որպես կենսակերպ, քաղաքական մշակույթ, ապա օրինակ` Հայաստանի համար դա անկայունության դրսևորում է, օտարների ջրաղացին ջուր լցնել:

Դժվար է պատկերացնել, որ ասենք` Իսրայելում խորհրդարանի լուծարումը կամ կառավարության հրաժարականի իրականացած պահանջը ներկայացվի որպես արաբների ջրաղացին ջուր լցնել: Դժվար է նաև պատկերացնել, որ ասենք` նույն Իսրայելում, արաբա-իսրայելական չկարգավորված հակամարտության պայմաններում, որևէ կառավարության, որևէ վարչապետի հրաժարական կամ պաշտոնանկություն գնահատվի իբրև անպատասխանատվության դրսևորում: Մինչդեռ Հայաստանում, երբ որևէ մեկը խոսում է այն մասին, որ Ղարաբաղի հարցում ստեղծված վիճակից պետության համար լավագույն ելքը կարող է լինել նախագահի հրաժարականը, այդ նախագահի մերձավոր կամ մերձավորի մերձավոր շրջապատից հայտնվում են անձինք, ովքեր ասում են, թե նախագահ Սարգսյանը պատասխանատու մարդ է և հրաժարական չի տա:

Շատ լավ է, որ Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունն իրենց պատասխանատու են համարում: Բայց կարևոր է, թե հատկապես ում առաջ: Բանն այն է, որ գուցե նա պատասխանատու է միայն իր մերձավոր կամ մերձավորի մերձավոր շրջապատի, դրա ֆինանսատնտեսական բազայի պահպանման համար: Այդ դեպքում հրաժարականն, իհարկե, վերին աստիճանի անպատասխանատվություն է: Բայց եթե նա և իր իշխանությունը պատասխանատու է պետության և հասարակության առաջ, ապա մեծագույն պատասխանատվության դրսևորում կարող է լինել հենց հրաժարական տալն ու պետությանն այդպիսով ճկունության լրացուցիչ լիցք հաղորդելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում