Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը կվերազինվի և կներկայանա խոշոր՝ նոր նախագծերով

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը կվերազինվի և կներկայանա խոշոր՝ նոր նախագծերով։ Այս օրերին այնտեղ մարզվում է գեղասահքի Ռուսաստանի հավաքականը։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

Ըստ աղբյուրի՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցն ունի մոտ 350 սան։ 2015թ. բացված կենտրոնում տարիների ընթացքում կուտակվել են առաջին հայացքից աննկատ, բայց առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ։

Համայնքային ենթակայության մարզադպրոցի պայմաններին տեղում ծանոթացել ու զարգացման հնարավորություններն է քննարկել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

«Այդ կենտրոնը Երևանի քաղաքապետարանի ամենախոշոր մարզահամալիրներից է՝ շատ մեծ ներուժ ունեցող: Խնդիրներն ընթացիկ և տեխնիկական են: Այս պահին քննարկումն ենք էներգախնայողության համակարգերի ներդրումը, քանի որ տարին 12 ամիս սառցադաշտի պահպանումը էլեկտրաէներգիայի մեծ ծախս է ենթադրում: Քննարկվում է արևային էներգիայով ինչ-որ չափով փոխհատուցելու տարբերակը»,- նշում է Գևորգ Սիմոնյանը:

«Սահադաշտն ունի նաև տեխնիկական վերազինման խնդիր»,- ասում է նորանշանակ տնօրեն Գարիկ Գրիգորյանը: Մարզադպրոցը պետք է ծառայի ոչ միայն մարզումների համար, այլև դառնա քաղաքացիների հագեցած ժամանցի կենտրոն:

«Առաջիկայում նախատեսում ենք ձեռք բերել լուսային նոր սարքավորումներ: Կտեղադրվի նաև մեծ էկրան»,- ասում է մարզադպրոցի տնօրենը:

«Ամռան տապին Երևանի ամենազով անկյունում՝ սահադաշտում, 10 աստիճան տաքություն է: Որպեսզի ամեն ինչ ճիշտ ժամանակին և անխափան աշխատի, ամենապատասխանատու գործը տեխնիկական սպասարկման անձնակազմինն է:

Այս օրերին Երևանում մարզվում է Ռուսաստանի Դաշնության ազգային հավաքականը։ Մարզադպրոցի սառույցը զարմացրել ու տպավորել է մարզիկներին»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ես երբեք չեմ եղել Հայաստանում ու Երևանում: Հիանալի ու լուսավոր սահադաշտ է: Սառույցի որակը ևս շատ բարձր է»,-ասել է ՌԴ գեղասահքի ազգային հավաքականի մարզիչ Եվգենի Ռուկավիցինը:

«Ղեկավարության հետ պայմանավորվածություն կա թե՛ կրթական, թե՛ աշխատանքային միջավայրի որակը և բովանդակությունը նոր մակարդակի, նոր շեմի հասցնելու: Այս ուղղությամբ շատ անելիք կա, և արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն»,- ընդգծել է Երևանի փոխքաղաքապետը:

Նշվում է, որ մարզադպրոցն այժմ պատրաստվում է մի շարք նոր ու մեծ նախագծերի: Արդեն աշնանը դրանք կներկայացվեն երևանցիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում