Այսօր Բաքվում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Տոյվո Կլաարը Աlիևին է փոխանցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հաղորդակցությունների բացման, տարածքների ականապատման խնդրի, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների թեմաների շուրջ։