Apple ընկերության նոր տնօրեն Թիմ Կուկը, կստանա ընկերության մեկ միլիոն ակցիաները: Ակցիաների այդ փաթեթի գինն այս պահին արժե 383 միլիոն դոլար: Թիմ Կուկը Apple-ը գլխավորեց անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվեց ընկերության նախկին տնօրեն Սթիվ Ջոբսի հեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Ջոբսի ապշեցուցիչ նիհարած նկարները ուրբաթ օրը հայտնվել են համացանցում, երկու օր անց այն բանից հետո, երբ նա լքել էր իր զբաղեցրած պաշտոնը:









































